Հրանուշ Յակոբեան. «Հայրենիքը չեն սիրում նրա համար, որ այն լաւն է, այլ նրա համար, որ այն քոնն է»
29-07-2010 14:06:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 28-ին ՀՀ Սփիւռքի նախարարութիւն են այցելել Համազգային հայ կրթական եւ մշակոյթային միութեան 17-րդ ուսանողական ֆորումի մասնակիցները` Համազգային հայ կրթական եւ մշակոյթային հիմնադրամի նախագահ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամաւոր Լիլիթ Գալստեանի գլխաւորութեամբ:
Տարիների աւանդոյթ ունեցող «Համազգայինի» ուսանողական ֆորումն աշխարհի տարբեր երկրներում ուսանող հայ համալսարանականներին համախմբելու, ազգային արմատներին ու մշակոյթային ժառանգութեանը հաղորդակից դարձնելու նպատակ է հետապնդում: Այս տարի ֆորումին մասնակցում են Հայաստանը եւ Սփիւռքի տարբեր համայնքներ (ԱՄՆ, Լիբանան, Իրան, Սիրիա, Բրազիլիա, Անգլիա, Աուստրալիա, Կանադա,) ներկայացնող շուրջ 35 ուսանողներ:
Հ.Յակոբեանը երիտասարդներին ներկայացրել է նորանկախ Հայաստանի պատմութիւնը` անդրադառնալով երկրի ծանր վիճակին, որը ստեղծուել էր երկրաշարժի, Ղարաբաղեան պատերազմի, տնտեսական շրջափակման հետյանքով: Միեւնոյն ժամանակ նախարարը նշել է, որ այսօր Հայաստանի Հանրապետութիւնը միջազգային իրաւունքի սուբյեկ հանդիսացող պետութիւն է` իր բոլոր ատրիբուտներով, այդ թւում` հաղթանակած բանակով:
«Մենք պէտք է հզորացնենք մեր երկիրը` օգտագործելով մեր մտաւոր ներուժը: Աշխարհի տարբեր հեղինակաւոր բուհերում կրթութիւն ստանալով` հայ երիտասարդները պէտք է իրենց մտաւոր կարողութիւնները ներդնեն Հայրենիքի շէնացման գործում»,- ասել է Հ.Յակոբեանը: Նրա խօսքերով, Հայրենիքը չեն սիրում նրա համար, որ այն լաւն է, այլ նրա համար, որ այն քոնն է: