ՀԱԿ-ի յաջորդ համապետական հանրահաւաքը կանցկացուի սեպտեմբերի 17-ին<br />


ՀԱԿ-ի յաջորդ համապետական հանրահաւաքը կանցկացուի սեպտեմբերի 17-ին

  • 28-07-2010 17:34:26   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 28 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 28-ին տեղի է ունեցել Հայ Ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսեանը: Քաղխորհուրդը քննարկել է ներքին եւ արտաքին քաղաքական իրավիճակը եւ Կոնգրեսի յետագայ անելիքները: Նիստում որոշուել է ՀԱԿ-ի յաջորդ համապետական հանրահաւաքն անցկացնել սեպտեմբերի 17-ին: Կոնգրեսի համապատասխան կառույցներին յանձնարարուել է ակտիւօրէն զբաղուել հանրահաւաքի նախապատրաստման աշխատանքներով: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀԱԿ-ի կենտրոնական գրասենեակից, նիստում նաեւ հաւանութեան է արժանացել կենսաթօշակային բարեփոխումների ծրագրի նախագիծը, որն առաջիկայում կներկայացուի հանրային քննարկման:
  -   Քաղաքական