Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Շվեդիայում անցկացուելիք «Եւրոպական Ռալլի - 2010» երիտասարդական հաւաքին<br />


Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Շվեդիայում անցկացուելիք «Եւրոպական Ռալլի - 2010» երիտասարդական հաւաքին

  • 28-07-2010 16:24:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Շվեդական Հալմստադ քաղաքում յուլիսի 31-ից մինչեւ օգոստոսի 7-ը կանցկացուի «Լայնացրու մտահորիզոնդ` ներդնելով նոր փորձը քո երկրում» խորագրով «Եւրոպական Ռալլի - 2010» երիտասարդական հաւաքը: Այն կազմակերպւում է «Եւրոպական Գիւղական Երիտասարդություն» միջազգային կազմակերպութեան եւ Եւրոպայի Խորհրդի Եւրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցութեամբ: Գիւղական բոլոր բնակավայրերում խնդիրները գրեթէ նոյնն են. երիտասարդության ցածր մասնակցութիւն հասարակական կեանքին, աշխատատեղերի պակաս, տեղեկացուածութեան ոչ բաւարար սակարդակ, սոցիալական եւ տնտեսական այլ խնդիրներ: «Եվորպական Ռալլի - 2010» հաւաքի ընթացքում երիտասարդները կփորձեն գտնել այդ խնդիրների լուծման հնարաւոր տարբերակները: Միջոցառմանը մասնակցելու են եւրոպական տարբեր երկրներ ներկայացնող գիւղական երիտասարդական կազմակերպութիւնների 5 հոգանոց պատուիրակութիւններ, այդ թւում նաեւ հայկական գիւղական երիտասարդությունը: Հալմստադում նրանք պատրաստւում են ներկայացնել հայկական մշակոյթը, երգը, պարը, տարազները, տեղական արտադրանքը` կաթնամթերք, քաղցրեղեն, ազգային ուտեստներ, հայակական դեղձն ու ծիրանը:
  -   Հասարակութիւն