Յուշերի երգիչը արցունքներ գլորեց ներկաների այտերին...<br /> Յուլիսի 27-ի հրկիզւածների յիշատակին


Յուշերի երգիչը արցունքներ գլորեց ներկաների այտերին...
Յուլիսի 27-ի հրկիզւածների յիշատակին

  • 28-07-2010 15:51:10   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Հ. Մ. Ա. Կ.-Ի ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊ- Ռուբէն Հախվերդեանի հեղինակային երգերը այնպիսի խորիմաստ ու բազմերանգ են, որ իւրաքանչիւր ունկնդրողի մօտ արթնացնում են գուցէ տասնեակ տարիներ քնած ու մոռացւած յուշեր... Այսպէս՝ յուլիսի 26-ին եւ 27-ին բողոքի ու ցասումի երգերով յայտնի Ռուբէն Հախվերդեանը իր ելոյթներն ունեցաւ Թեհրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան մարզաւանի «Այգեստան»-ի շրջափակում: Ելոյթից առաջ ընթերցւեց համերգը կազմակերպող կազմակերպութեան Արւեստից միութեան խօսքը, որը բացայայտեց մենահամերգի նպատակը. «Եկէք այս երկու օրերը նւիրենք յուլիսի 27-ի՝ 27 տարի առաջւայ Լիսբոնի հինգ մարտիկներին, որոնք իրենց ինքնազոհութեամբ նոր էջ բացեցին մեր ազատագրման պայքարի փշոտ դաշտում: «Եկէք Ռուբէնի հետ յիշենք մեր հերոս տղաներին, քանի որ նա միշտ էլ արւեստով յիշեցրել է քաղաքական եւ հասարակական այն հատւածները, որ կամ մոռացւել են, կամ թէ որոշները ցանկացել են՝ մոռացւի...»: Երկու օրերի ընթացքում էլ ներկաները քաղցր ու դառը պահեր արթնացնելով իրենց յիշողութեան անկիւններում՝ հաճոյքով ունկնդրեցին յուշերի երգիչ Ռուբէն Հախվերդեանին: Երէկ գիշեր ելոյթին ներկայ էր նաեւ՝ Թեհրանում ՀՀ դեսպանութեան անձնակազմը: Ռուբէնին, ակորդէոնով ընկերակցում էր Գէորգ Մովսիսեանը, գիտառով՝ Յակոբ Զաղացպանեանը, իսկ երկու կատարումներ Ռուբէնի հետ դուէտ գիտառ նւագեց իրանահայ Համլետ Խուդադադեանը: Ռուբէն Հախվերդեանի ելոյթը կրկնւելու է նաեւ ուրբաթ, յուլիսի 30-ին, երեկոյեան, Հ. Մ. Ա. Կ.-ի «Կոմիտաս» սրահում: Մանրամասնութիւնները՝ առանձին: «Ալիք» օրաթերթ
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը