Ռուսասատանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների պայտարարությունը վերահաստատում է այն սկզբունքները, որոնք Հայաստանը բազմիցս նշել է որպէս ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման հիմնարար սկզբունքներ<br />


Ռուսասատանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների պայտարարությունը վերահաստատում է այն սկզբունքները, որոնք Հայաստանը բազմիցս նշել է որպէս ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման հիմնարար սկզբունքներ

  • 28-06-2010 14:34:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 28 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների` Ռուսաստանի, Միացեալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների ցանկութիւնը եւ հետեւողական ջանքերը աջակցելու հակամարտութեան կողմերին` մօտեցնելու դիրքորոշումները եւ առաջ ընթանալու հիմնախնդրի խաղաղ կարգաւորման ուղղութեամբ»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդեանը` մեկնաբանելով ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման վերաբերեալ Միացեալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների յունիսի 26-ի յայտարարութիւնը: «Կարեւոր է, որ Կանադայում Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում արուած յայտարարութիւնը, յղում կատարելով 2009թ.-ի յուլիսի 10-ի Լ'Աքվիլայի յայտարարութեանը կից դրոյթներին, կրկին վերահաստատում է այն սկզբունքները, որոնք Հայաստանը բազմիցս յայտարարել էր` որպէս հիմնախնդրի կարգաւորման հիմնարար սկզբունքներ: Դրանք են. Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պէտք է որոշւկի իրաւական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտայայտմամբ, ինչը նշանակում է` ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացման ճանաչում, անխափան ցամաքային կապ պէտք է լինի Հայաստանի եւ Արցախի միջեւ եւ պէտք է ապահովուեն անվտանգութեան միջազգային երաշխիքներ: Յայտարարութեյան մէջ յիշատակուած մադրիդյան առաջարկութիւնների տարրերը եւս մէկ անգամ յիշեցնում են Լ'Աքվիլայի յայտարարութեանը կից մադրիդյան փաստաթղթի հրապարակուած դրոյթները: Իսկ Հայաստանը դեռ երկու տարի առաջ յայտարարել էր, որ ընդունում է, ճանաչում է մադրիդյան փաստաթուղթը որպէս բանակցութիւնների հիմք: Համանախագահ երկրների ղեկավարները փաստում են, որ 2007թ.-ին մադրիդյան առաջարկութիւնների հիման վրայ ընթացող բանակցութիւններում կարեւոր քայլ, եւս մէկ հանգրուան է գրանցուել, յատկապէս ուղիղ 10 օր առաջ Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպմանը, որտեղ կողմերը արձանագրեցին այն, ինչին հասել են առ այսօր հանդիպումների արդիւնքում եւ պայմանաւորուեցին շարունակել բանակցութիւնները հենց դրա հիման վրայ: Գալիք օրերը ցոյց կտան, թէ արդեօք Ադրբեջանը պատրաստ է շարժուել այդ ուղիով, թէ շարունակելու է իր ռազմատենչ կեցուածքը` փորձելով ձախողել խաղաղ գործընթացը նոր սադրիչ եւ ապակառուցողական քայլերով»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը:
  -   Քաղաքական