Ապրիլի 17-ից 23-ն ընկած ժամանակահատուածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գօտում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտուել է շուրջ 150 անգամ


Ապրիլի 17-ից 23-ն ընկած ժամանակահատուածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գօտում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտուել է շուրջ 150 անգամ

  • 23-04-2011 17:24:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Համաձայն Պաշտպանութեան բանակի օպերատիւ տուեալների, ապրիլի 17-ից 23-ն ընկած ժամանակահատուածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գօտում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտուել է շուրջ 150 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շփման գծի գրեթէ բոլոր ուղղութիւններում տեղակայուած հայկական դիրքերի վրայ արձակել էն աւելի քան 1700 կրակոց, որից մօտ 800-ը` միայն ապրիլի 17-ին: Յատկանշական է, որ այդքանից յետոյ, ադրբեջանական քարոզչամեքենան ինչպէս միշտ, այնպէս էլ անցած շաբաթուայ ընթացքում տեղեկութիւններ էր տարածում առ այն, թէ իբր հրադադարի խախտման նախաձեռնողը հայկական կողմն է: Դեռ աւելին, ապրիլի 20-ին եւ 22-ին պաշտօնական Բաքուն շտապեց իր բանակում միջանձնային ոչ կանոնադրական փոխյարաբերութիւնների հիմքի վրայ տեղի ունեցած երեք զինուորների վիրաւորման դէպքերը ներկայացնել որպէս Պբ-ի կողմից իրականացուած նախայարձակ գործողութիւնների հետեւանք: Չնայած հակառակորդի դրսեւորած ակտիւութեանը, այդուամենայնիւ շփման գծի ողջ երկարութեամբ Պբ-ի ստորաբաժանումները շարունակել էն պահպանել հրադադարի ռեժիմը եւ միաժամանակ վստահօրէն իրականացրել իրենց առջեւ դրուած մարտական խնդիրը: ՊԲ Լրատուութեան եւ քարոզչութեան բաժին
  -   Մամլո հաղորդագրություն