Հայաստանը 2020թ.-ին մտադիր է հասնել 84-տոկոսանոց պարէնային ինքնաբաւութեան մակարդակի


Հայաստանը 2020թ.-ին մտադիր է հասնել 84-տոկոսանոց պարէնային ինքնաբաւութեան մակարդակի

  • 23-04-2011 15:41:15   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանի Պարէնային անվտանգութեան ապահովման հայեցակարգով նախատեսւում է երկրի պարէնային ինքնաբաւութեան մակարդակը 2015թ.-ին հասցնել 77, իսկ 2020թ.-ին՝ 84 տոկոսի: Ինքնաբաւ էն համարւում այն արկրները, որոնք ունէն 80-տոկոսանոց մակարդակ, Հայաստանը ներկայումս ունի ընդամէնը 58 տոկոս ինքնաբաւութեան մակարդակ։ Ապրիլի 23-ին Հայաստանի Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանը յայտնեց, որ նախօրէին ՀՀ ԱԱԽ նիստում հաւանութիւն է տրուել ազգային անվտանգութեան ապահովման տեսակէտից գերակայ նշանակութիւն ունեցող այս հայեցակարգին։ Դրանում, ըստ Ա,Բաղդասարեանի, հաշուի էն առնուած երկրի պարէնային անվտանգութեանն առնչուող բոլոր հնարաւոր սպառնալիքներն ու մարտահրաւէրները, ինչպէս նաեւ մշակուած էն դրանք չէզոքացնելու յստակ հայեցակարգային մօտեցումներ: Հայեցակարգը նպատակ ունի բարձրացնել երկրի պարէնային անվտանգութեան եւ պարէնային ինքնաբաւութեան ապահովման մակարդակը. «Պարէնային անվտանգութեան հայեցակարգի ընդունմամբ լուրջ հիմքեր էն ստեղծւում մեր երկրում տեղական արտադրութիւնը խթանելու ուղղութեամբ, յատկապէս գիւղմթերքների արտադրութեան ոլորտում, սահմանւում էն մատչելի ու երկարաժամկէտ վարկաւորման մեխանիզմներ գիւղացիների, գիւղացիական տնտեսութիւների եւ ագրոպարէնային համակարգում ներգրաւուած արդիւնաբերական ձեռնարկութիւնների համար, ներդրւում ապրանքային վարկաւորման մեխանիզմներ՝ գիւղատնտեսական տեխնիկայի, սերմացուների, անհրաժեշտ նիւթերի եւ այլն»,- ասաց ԱԱԽ քարտուղարը։ ԱԱԽ նիստում քննութեան է առնուել նաեւ Հիւսիս-հարաւ աւտոմայրուղու կառուցման նախագիծը: Դրա ընդհանուր երկարութիւնը կազմելու է 548 կմ եւ ձգուելու է Մեղրիից մինչեւ Բաւրա։ Ինչպէս նշեց Ա.Բաղդասարեանը, նախագծի առաջին փուլը նախատեսւում է սկսել 2011թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբերին։ «Սա աննախադէպ ենթակառուցուածքային ծրագիր է եւ ունի տարածաշրջանային նշանակութիւն»,- ասաց Ա.Բաղդասարեանը, նշելով, որ մայրուղին կը բարելաւի Հայաստանի, Վրաստանի ու Իրանի աւտոմոբիլային հաղորդակցութիւնը։ Նա նշեց նաեւ, որ Հիւսիս-հարաւ աւտոմայրուղու կառուցման արդիւնքում շուրջ 190 կմ -ով կը կրճատուի ներկայումս 640 կմ կազմող Երեւան-բաթում աւտոճանապարհը։ ՀՀ նախագահի կողմից յանձնարարականներ էն տրուել նաեւ աւտոմայրուղին կառուցել ոչ թէ շուրջ 15 տարուայ երկարակեցութիւն ունեցող ասֆալտապատման եղանակով, այլ 25-32 տարուայ երկարակեցութիւն ապահովող բետոնային հիմքով ասֆալտապատման եղանակով, որը կիրառւում է եւրոպական առաջատար երկրներում։ ԱԱԽ նիստում քննարկուել է նաեւ Հարկային ու մաքսային համակարգերի 2011-13թթ. –ի բարեփոխումների ծրագիրը, որը մշակուել է՝ հաշուի առնելով Եւրամիութեան լաւագոյն փորձը՝ ԵՄ խորհրդատուական խմբի ներկայացուցիչների ներգրաւմամբ։ Ըստ Ա.Բաղդասարեանի, ծրագրով նախատեսւում է Հայաստանի հարկային եւ մաքսային օրէնսդրութիւնը համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին, առաջին անգամ երկրում ներդնել ռիսկերի կառավարման համակարգ, ինչպէս նաեւ էլեկտրօնային յայտարարագրման եւ վճարման միասնական համակարգ։ Նախատեսւում է իրականացնել լուրջ հակակոռուպցիոն միջոցառումներ, ինչպէս նաեւ հարկային ու մաքսային ոլորտների աշխատակիցների պատրաստում ու վերապատրաստում։ ԱԱԽ խորհրդի կազմում ԱԺ «ԲՀԿ» խմբակցութեան ղեկավար Գագիկ Ծառուկեանի ընդգրկումը Ա.Բաղդասարեանը շատ օրինաչափ ու հիմնաւոր որոշում է համարում՝ «ԲՀԿ»-ն քաղաքական իշխող կոալիցիայի առանցքային դերակատարներից մէկն է, եւ խմբակցութեան ներկայացուցիչը ժամանակին եղել է ԱԱԽ անդամ։
  -   Քաղաքական