Աւագ հինգշաբթի եւ ուրբաթ օրերի արարողութիւններ՝ Թեհրանի հայոց թեմի եկեղեցիներում<br /> <br />


Աւագ հինգշաբթի եւ ուրբաթ օրերի արարողութիւններ՝ Թեհրանի հայոց թեմի եկեղեցիներում

  • 23-04-2011 14:50:18   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«ԱԼԻՔ» օրաթերթ- Աւագ հինգշաբթի, ապրիլի 21-ին՝ Յիշատակ ընթրեաց Յիսուսի Քրիստոսի, Թեհրանի հայոց թեմի եկեղեցիներում առաւօտեան ժամը 10-ին մատուցեց ս. պատարագ եւ տրւեց հաղորդութիւն: Նոյն օրը երեկոյեան ժամը 5:30-ին տեղի ունեցաւ Ոտնալւայի, ապա ժամը 7:30-ին՝ Խաւարման արարողութիւն: Ս. Սարգիս եկեղեցում արարողութեանը նախագահեց եւ քարոզեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Աւագ ուրբաթ, ապրիլի 22-ի առաւօտեան կատարւեց Յիսուսի Քրիստոսի խաչելութեան, իսկ երեկոյեան՝ թաղման կարգը: Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հրաւէրով Անթիլիասից Թեհրան ժամանած միաբաններ՝ Տ. Արտակ աբղ. Արապեանը եւ Տ. Վաղինակ վրդ. Մելոյեանը Աւագ շաբաթւայ տարբեր օրերի արարողութիւններին նախագահել եւ քարոզել են թեմիս եկեղեցիներում:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը