Ադրբեջանում հաշմանդամութեան նպաստները չնչին գումար են կազմում<br />


Ադրբեջանում հաշմանդամութեան նպաստները չնչին գումար են կազմում

  • 22-04-2011 19:56:46   |   |  Յօդուածներ
Ադրբեջանցի հաշմանդամները` աղքատութեան ծուղակում ,ես մասնաւոր կազմակերպութիւնների եմ դիմել [աշխատանքի համար], սակայն միշտ ինչ-որ պատճառաբանութիւններով հրաժարւում են ինձ գործի ընդունելէ, - դժգոհում է Ջեյհուն Մամեդովը: 24-ամեայ Մամեդովը ակտիւօրէն աշխատանք է փնտրում: Նա միջնակարգ կրթութիւնը ստացել է տնային ուսուցման պայմաններում եւ ինքնուրոյն է համակարգչային ծրագրաւորում սովորել, քանի որ ոչ մի համալսարան նրան չընդունեցին: Նա գօտկատեղից ներքեւ ոչինչ չի զգում, ինչը նշանակում է, որ 3-րդ կարգի հաշմանդամի կարգավիճակ ունի եւ պետական նպաստ է ստանում: ,եթէ հաշմանդամի կարգավիճակը չի խանգարում աշխատելուն, ապա ինչու՞ պէտք է տանը նստեմ` յոյս դնելով 55 մանաթ (ամսական 70 դոլար) նպաստի վրայ: Իմ համակարգչային գիտելիքներով հեշտութեամբ կը կարողանայի ցանկացած գրասենեակային աշխատանք կատարել: Համակարգչային մասնագէտի աշխատանքը, միեւնոյն է, նստակեաց աշխատանք է: Այդ դէպքում ինչու՞ չեմ կարողանում աշխատանք գտնել: Իմ հաշմանդամութիւնը ֆիզիկական բնոյթ է կրում, ոչ մտաւորէ, - ասում է Մամեդովը: Ադրբեջանում Մամեդովի նման հաշմանդամներին գործատուներն աշխատանք չեն տալիս, եւ նրանք ստիպուած են լինում յոյսը դնել չնչին նպաստների վրայ, որոնց հաշուին հնարաւոր չէ գոյատեւել: Ադրբեջանի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանութեան նախարարութեան տուեալներով`երկրում գրանցուած 450 հազար հաշմանդամների ընդամէնը 10-12 տոկոսն է աշխատում: Նրանց ստացած ամսական նպաստները չնչին գումար են կազմում: Մամեդովը, օրինակ, հաշմանդամութեան ամենաբարձր նպաստն է ստանում, սակայն այդ գումարը չի բաւականացնում բուժման, սննդի եւ կոմունալ ծախսերը հոգալու համար: ,հաշմանդամների ստացած նպաստների չափը պարզապէս ծիծաղելի է: Եթէ պետութիւնը չի կարողանում հոգ տանել հաշմանդամների համար, ապա այն գոնէ պէտք է նրանց հնարաւորութիւն ընձեռի աշխատել, որպէսզի կարողանան իրենց պահել: Ընտանիքի հաշմանդամ հայրն ամսական 55 մանաթ է ստանում: Ինչպէ՞ս է նա այս գումարով ընտանիք պահելուէ, - տարակուսում է սոցիոլոգ եւ Քաղաքացիական հասարակութեան աջակցութեան կոալիցիայի անդամ Ռաֆիկ Թամրազովը: 2005 թուականին ընդունուած օրէնքը նախատեսում էր բոլոր ձեռնարկութիւնների եւ կազմակերպութիւնների համար քուոտաներ սահմանել հաշմանդամների վերաբերեալ, որոնց նրանք պարտաւոր են աշխատանք տալ: Ըստ օրէնքի` աշխատատեղերի 3-5 տոկոսը պէտք է տրամադրուի բոլոր 3 կարգերին պատկանող հաշմանդամներին: Բացառութիւն են կազմում միայն փոքր ձեռնարկութիւնները, անվտանգութեան ծառայութիւնները, բանակը եւ տեղական ինքնակառավարման մարմինները: Հաշմանդամների իրաւունքների պաշտպանութեամբ զբաղուող ակտիւիստները պնդում են, որ օրէնքը միայն թղթի վրայ է գործում, եւ պէտք է աւելի շատ միջոցներ ձեռնարկել այս ուղղութեամբ. նախ եւ առաջ անհրաժեշտ է հաշմանդամներին համապատասխան կրթութեամբ ապահովել, որպէսզի վերջիններս կարողանան պատշաճ աշխատանք գտնելու հնարաւորութիւն ստանալ: Երեխաների իրաւունքների պաշտպանութեան միութեան ներկայացուցիչ Իւսիֆ Բակիրովը վերհիշում է խորհրդային տարիները, երբ հաշմանդամների համար յատուկ դպրոցնէր էին գործում, իսկ ուսումը շարունակողներին եւ աշխատանք փնտրողներին աջակցութիւն էր տրամադրւում: ,այժմ հաշմանդամներն անուշադրութեան են մատնուած: Չնայած գոյութիւն ունի հաշմանդամների աջակցութեան պետական ծրագիր, այն չի գործումէ, - ասում է Բակիրովը: Սոցիալական քաղաքականութեան հարցերով խորհրդարանական յանձնաժողովի փոխնախագահ Մուսայ Քուլիեւը նշում է, որ քուոտաների համակարգը չի գործում, եւ ,դրայ հիմնական պատճառը պետական աշխատողների անուշադրութիւնն ու անտարբերութիւնն էէ: Նրա խօսքերով` ընդհանուր առմամբ, ,մարդկանց մեծամասնութիւնը չի գնահատում հասարակութեան գործունէութեանը հաշմանդամների` հաւասար պայմաններով մասնակցութեան հարցը: Անհրաժեշտ է պարբերաբար անդրադառնալ այս խնդրինէ: Ադրբեջանի մարդու իրաւունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովան նշում է, որ առեւտրային կազմակերպութիւնները եւ պետութիւնը պէտք է կատարեն գործատուների` իրենց պարտականութիւնները: ,եւրոպական երկրներում հաշմանդամի սայլակի վրայ նստած մարդիկ հանգիստ աշխատանքի են գնում: Նրանց եբւ աշխատանքով են ապահովում, եբւ մասնագիտութեամբ: Եթէ իւրաքանչիւր կազմակերպութիւն առնուազն մէկ հաշմանդամ աշխատանքի ընդունէր, նրանց խնդիրները շուտով կը լուծուէին: Սա կարագացնէր նրանց սոցիալական ինտէգրման գործընթացըէ, - նշում է Սուլեյմանովան: Որոշ վերլուծաբաններ էլ նշում են, որ հաշմանդամների սայլակների տեղաշարժման համար յատուկ յարմարանքներ չկան հասարակական եւ աշխատանքային վայրերում, ներառեալ պետութեան կողմից ֆինանսաւորուող հաստատութիւնները: Գիւլնազ Քանբարլի, ազատ լրագրող, Ադրբեջան Կովկասեան լրատու # 587, 15-ապրիլի, 2011թ. Պատերազմի եւ խաղաղութեան լուսաբանման ինստիտուտի պարբերական
  -   Յօդուածներ