Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Յովհաննէս Թումանեանի ժառանգներին

13-09-2019 18:01:08   |   |  Մամլո հաղորդագրություն
 

 
Սեպտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիւրընկալեց հայոց մեծ բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ժառանգերին՝ ուղեկցութեամբ  բ. գ. դ., պրոֆ. Սերգօ Երիցեանի:
Պարոն Երիցեանը, Նորին Սրբութեանը ներկայացնելով բանաստեղծի ժառանգներին, տեղեկացրեց, որ Հայաստան են ժամանել մասնակցելու Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակի
միջոցառումներին:
 
Այնուհետեւ Վեհափառ Հայրապետն իր հայրական օրհնութիւնը բերեց հիւրերին՝ ուրախութիւն յայտնելով հայրենիքում բանաստեղծի ժառանգներին միասնական եւ համախմբուած տեսնելու առիթով: Քաղցրութեամբ յիշելով բանաստեղծի զաւակների հետ Մոսկուայում իր հանդիպումներն ու զրոյցները` Նորին Սրբութիւնն ընդգծեց, որ Թումանեանի թողած ժառանգութիւնը համամարդկային է եւ անգնահատելի է նրա վաստակը հայ ժողովրդի կեանքում` հավելելով, որ նրա ստեղծագործութիւնները սիրելի եւ ուսանելի են յուրաքանչիւր հայորդու համար: Վեհափառ Հայրապետը նշեց, որ առաջիկայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւս տօնախմբուելու են մեր ժողովրդի երկու մեծերի` Կոմիտաս վարդապետի եւ Յովհաննէս Թումանեանի յոբելեանները: 
 
Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հետաքրքրուեց Թումանեանի ժառանգներից իւրաքանչիւրի գործունէութեամբ, ծանօթացաւ վերջին յոբելեանական հրատարակութիւններին, ապա մաղթեց, որ մշտապէս նախանձախնդիր լինեն բանաստեղծի թողած ժառանգութեան հանդէպ:

 
  -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 133 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին