Ապրիլի 18-ից 22-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 67.5 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 75.8 մլն ԱՄՆ դոլար


Ապրիլի 18-ից 22-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 67.5 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 75.8 մլն ԱՄՆ դոլար

  • 22-04-2011 19:10:33   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Ապրիլի 18-ից 22-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է 67 մլն 510 հազար 321 ԱՄՆ դոլար` 376.17 դրամ 1ամն դոլարի դիմաց միջին փոխարժէքով, վաճառուել 75 մլն 814 հազար 685 ԱՄՆ դոլար` 377.27 դրամ միջին փոխարժէքով: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան հաղորդագրութեան, նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 1 մլն 100 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 376.92 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱՅ» ԲԲԸ-ում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 14 մլն 625 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 376.02 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: Ապրիլի 11-17-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 23.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերինը` 33.3 մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն