Մայր Աթոռում տեղի կ'ունենայ «Եկեղեցին եւ ընտանիքը 21-րդ դարում. արժէքներ եւ մարտահրաւէրներ» խորագրով միջազգային համաժողով

01-10-2019 17:23:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ
Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ հոկտեմբերի 9-ից 10-ը, Ընտանիքի տարուայ միջոցառումների շրջանակներում,  Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածնում տեղի կ'ունենայ «Եկեղեցին եւ ընտանիքը 21-րդ դարում. արժէքներ եւ մարտահրաւէրներ» խորագրով միջազգային համաժողով` «Ամուր ընտանիք` հզօր հայրենիք» կարգախօսի ներքոյ:
 
Համաժողովը նուիրուած է ժամանակակից հասարակութիւնում Եկեղեցու եւ ընտանիքի յարաբերութիւններին եւ ընտանեկան արժէքների պահպանման հիմնախնդիրներին:
 
Միջազգային համաժողովի ընթացքում Հայաստանից եւ տարբեր երկրներից բանախօսներ, Քոյր Եկեղեցիների ներկայացուցիչներ հանդէս կը գան զեկոյցներով՝ ընտանիքի քրիստոնէական ըմբռնման, ամուսնութեան, ժամանակակից ընտանիքի մասին պատկերացումների, քրիստոնէական արժեհամակարգին եւ ընտանիքին ուղղուած համաշխարհայնացման մարտահրաւէրների, իրաւական եւ քարոզչական ոլորտներում ընտանիքի առջեւ ծառացած արդի խնդիրների եւ այլ թեմաների վերաբերեալ: 

 
  -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 140 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին