Ֆիլմ ամենքիս համար.Վանայ ծովուն արշալոյսը


Ֆիլմ ամենքիս համար.Վանայ ծովուն արշալոյսը

  • 22-04-2011 15:24:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Միկա Լիմիթեդ» եւ «Պարադիզ» ընկերութիւնները` Հայաստանի ազգային կ'ինոկենտրոնի աջակցութեամբ, 2011թ.-ի ապրիլի 23-ին Մոսկուա կինոթատրոնում կը ներկայացնեն Արտակ Իգիթեանի «Վանայ ծովուն արշալոյսը» լիամետրաժ գեղարուեստական ֆիլմի անդրանիկ ցուցադրութիւնը: Սա առաջին ֆիլմն է, որտեղ ցեղասպանութեան թեման դիտարկւում է գաղթականների մի քանի սերունդների վրայ դրա ունեցած ազդեցութեան տեսանկիւնից, եւ առաջին անգամ հայկական ֆիլմում նկարահանուել է թուրք դերասանուհի: Իրադարձութիւնները համայն հայութեան համար ողբերգական 1915թուականի հետեւանքներն են, որ ծաւալւում են Գարապետ Փամբուկչեանի ընտանիքում: Նրանք Ամերիկա ներգաղթած հայերի 4-րդ սերունդն են ներկայացնում եւ կանգնած են «Ամերիկա» կոչուող վիթխարի բազմազգ խառնարանում ընդհանուրին միաձուլուելու վտանգի եզրին. մի կողմից որդին` ով ըմբոստանում է հօր ձեռնարկած արմատները պահպանելու փորձերի դէմ, միւս կողմից թոռը, ով սիրահարուել է թրքուհուն: Ութսունամեայ Գարապետը, որի մայրը հրաշքով փրկուել է եղեռնից, ձգտում է ամէն կերպ իր ամերիկանացուած սերնդի մէջ արթնացնել ու ամրացնել կորուսեալ Հայրենիքի հետ կապը, միայն այդպէս նա կը կարողանայ փրկել ընտանիքը օտարացումից եւ բաժանումից: Ինչպէ՞ս վերահսկել իրավիճակը, եւ տղային ու թոռանը վերադարձնել ազգային արմատներին: Նրա յոյսը իւրաքանչիւր հայի արեան մէջ առկայ գենետիկ յիշողութիւնն է, որը հնարաւոր չէ սպանել կամ ջնջել, որտեղ էլ որ հայը ապրելիս լինի.... Բայց, արդեօ՞ք դա կգործի..... Ֆիլմի նկարահանումները կատարուել են Հայաստանում, Ամն-ում, Ֆրանսիայում, Արեւմտեան Հայաստանում (Թուրքիայ): Գլխաւոր դերերում նկարահանուել են տարբեր երկրներից հրաւիրուած դերասաններ` Ժան-պիեռ Նշանեան (ԱՄՆ), Արէն Վաթեան (ՌԴ), Արեւիկ Մարտիրոսեան (Ֆրանսիայ), Գիւնըշը Զան (Թուրքիայ), Կարէն Ջհանգիրեան: Ֆիլմի բեմադրող ռեժիսորներն են Արտակ Իգիթեանը եւ Վահան Ստեփանեանը, սցենարիստներ` Արմէն Վաթեան եւ Արէն Վաթեան, բեմադրող օպերատոր` Ռուբեն Շահբազեանց, բեմադրող նկարիչ` Գագիկ Բաբայեան: Երաժշտութիւնը գրել է Հայկօն: Հանդիսատեսը ֆիլմը դիտելու հնարաւորութիւն կ'ունենայ ապրիլի 24-ից:
  -   Մամլո հաղորդագրություն