Լոյս է ընծայվել Տ.Տ. Մատթէոս Ա Կոստանդնուպոլսեցի Կաթողիկոսի «Հայելի աստուածային շնորհաց» աշխատութեան գրաբարից աշխարհաբար փոխադրութիւնը


Լոյս է ընծայվել Տ.Տ. Մատթէոս Ա Կոստանդնուպոլսեցի Կաթողիկոսի «Հայելի աստուածային շնորհաց» աշխատութեան գրաբարից աշխարհաբար փոխադրութիւնը

  • 26-12-2019 11:39:06   | Հայաստան  |  Նոր գրքեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լոյս է ընծայել  Տ.Տ. Մատթէոս Ա Կոստանդնուպոլսեցի Կաթողիկոսի (1858-1865) «Հայելի աստուածային շնորհաց» աշխատութեան գրաբարից աշխարհաբար փոխադրութիւնը, որն իրականացրել է երեցկին Լիլիթ Յակոբեանը: Գրքի խմբագիրն է Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը: 
 
Նշեալ երկը հայ եկեղեցական մատենագրութեան գոհարներից է, որտեղ յստակ արտայայտուած են Հայոց Հայրապետի աստուածաբանական միտքն ու իւրօրինակ մօտեցումները: Աշխատութիւնն իրաւամբ քրիստոնէական անսասան հաւատի ու հոգեւոր գիտելիքների հայելի է, որտեղ արտացոլուած է եկեղեցական նշանաւոր հայրերի աստուածաբանութիւնը, միաժամանակ ներկայացուած են նաեւ հայ ժողովրդի ծննդաբանութիւնն ու ազգային հարստութիւնները, որոնք, Հայոց Հայրապետի համոզմամբ, աստուածային առատ շնորհների արդիւնք են: 
 
Գիրքը բաղկացած է 3 պրակից: Փոխադրութեան ընթացքում գրքի կառուցուածքային բաժանումները որեւէ փոփոխութեան չեն ենթարկուել եւ ամբողջութեամբ համապատասխանում են բնագրին:
 
  -   Նոր գրքեր