Ատլանտեան ովկիանոսում յայտնաբերուել են Ա-330-ի 41 զոհվածների<br /> մարմինները<br />


Ատլանտեան ովկիանոսում յայտնաբերուել են Ա-330-ի 41 զոհվածների
մարմինները

  • 10-06-2009 17:15:00   |   |  Միջազգային
ԲՐԱԶԻԼԻԱ, 10 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Որոնողական ջոկատները յայտնաբերել են «Էյր Ֆրանս» ֆրանսիական աւիաընկերութեան Ատլանտեան ովկիանոսում յունիսի 1-ին անհետացած Ա330 ինքնաթիռի զոհուած 41 ուղեւորների մարմինները, տեղեկացրել են Բրազիլիայի ՌՕՈՒ եւ ՌԾՈՒ ներկայացուցիչները: Վաղօրոք հաղորդուել էր ինքնաթիռում եղած 228 մարդուց 28 զոհվածների մարմինները յայտնաբերելու մասին: «Էյր Ֆրանսի» 447 չուերթը օդ էր բարձրացել Ռիո դե Ժանեյրոյի միջազգային օդանավակայանից եւ պէտք է վայրէջք կատարեր Փարիզի Շառլ դը Գոլի անուան օդանավակայանում: Ինքնաթիռի հետ կապը խզուել էր թռիչքից չորս ժամ անց, երբ օդանավը գտնւում էր Ատլանտեան օվկիանոսի վրայ: Այս աղէտը ամենախոշորն էր «Էյր Ֆրանսի» 75-ամեայ պատմութեան ընթացքում:
  -   Միջազգային