«Հզբոլլահը» իր բոլոր թեկնածուներին անցկացրել է Լիբանանի<br /> խորհրդարան<br />


«Հզբոլլահը» իր բոլոր թեկնածուներին անցկացրել է Լիբանանի
խորհրդարան

  • 08-06-2009 19:46:00   |   |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 8 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հզբոլլահ» շարժման բոլոր 11 թեկնածուները կայացած ընտրութիւնների արդիւնքում տեղ կգրաուեն Լիբանանի նոր խորհրդարանում, հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը: Լիբանանի համընդհանուր ընտրութիւններում յաղթած արեւմտամետ «Մարտի 14-ի կոալիցիան» կստանայ 69 խորհրդարանական մանդատ 128-տեղանոց խորհրդարանում, մինչդեռ «Հզբոլլահի» գլխաւորած «Մարտի 8»-ի կոալիցիան ձեռք է բերել 57 տեղ:
  -   Միջազգային