Համաշխարհային բանկը 25 մլն ամն դոլարի վարկ կյատկացնի<br /> Հայաստանի կրթական համակարգի որակի բարձրացման նպատակով<br />


Համաշխարհային բանկը 25 մլն ամն դոլարի վարկ կյատկացնի
Հայաստանի կրթական համակարգի որակի բարձրացման նպատակով

  • 05-06-2009 18:15:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 5-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը եւ Համաշխարհային բանկի երեւանեան գրասենեակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը ստորագրեցին Համաշխարհային բանկի տնօրէնների խորհրդի կողմից հաստատուած «Կրթութեան որակ եւ համապատասխանություն» ծրագրի «ԿՈՀԾ II» ֆինանսաւորման նպատակով յատկացւող 25 մլն ամն դոլարին համարժէք վարկային համաձայնագիրը: Միջազգային զարգացման ընկերակցութեան (ՄԶԸ) վարկը կօժանդակի ՀՀ կառավարութեանը` Հայաստանի կրթական համակարգի որակի ու համապատասխանութեան բարելաւմանը եւ շրջանաւարտներին մրցունակ կրթութիւն տրամադրելուն ուղղուած քայլերում: Վարկը Հայաստանին կտրամադրուի ՄԶԸ ստանդարտ պայմաններով, ներառեալ 20 տարի մարման ժամկէտն ու 10 տարի արտօնեալ ժամկէտը: Ծրագիրը ՀԲ-ի կողմից Հայաստանում կրթական բարեփոխումներին աջակցելու հանձնառության երկրորդ ծրագրի երկրորդ փուլն է: Կրթությանի որակի եւ համապատասխանութեան ծրագիրն ունի երկու գլխաւոր բաղադրիչ` միջնակարգ եւ բարձրագոյն որակի բարելաւում: Առաջին բաղադրիչի շրջանակում կբարելվավվի 8 750 երեխաների պատրաստուածութիւնը միջնակարգ կրթութիւն ստանալու հարցում, իսկ 140 խոցելի համայնքներ կօգտուեն նախադպրոցական կրթութեան որակի բարելաւմանն ուղղուած նպատակային դրամաշնորհներից: Ուսուցման որակը կբարելաւուի 2750 ուսուցչի եւ 150 տնօրէնների վերապատրաստման ու դպրոցների ցանցի ստեղծման միջոցով: Կշարունակուի նաեւ բոլոր դպրոցներ ժամանակակից տեխնոլոգիաներով զինելու, հեռաւոր շրջանների աւելի քան 400 դպրոցներ ինտերնետ կապով ապահովելու եւ այդ տեխնոլոգիաները ուսուցման բարելաւմանը ծառայեցնելուն ուղղուած օժանդակությունը: Բարձրագոյն կրթութիւնը Եւրոպական ստանդարտներին համապատասխանեցնող բարեփոխման ծրագրով կստեղծուեն բարձրագոյն կրթութեան Որակի ապահովման ազգային համակարգ եւ Համալսարանական կրթութեան կառավարման տեղեկատուական ինտեգրացված համակարգ (ՀԿԿՏԻՀ): Նշենք, որ 1992թ.-ին ՀԲ-ին, իսկ 1993թ.-ին ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր, Հայաստանի ստանձնած պարտաւորութիւնները կազմում են 1187 մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն