Ա-330-ի ընկած տեղում վերապրածներ եւ զոհվածների մարմիններ<br /> չեն յայտնաբերուել<br />


Ա-330-ի ընկած տեղում վերապրածներ եւ զոհվածների մարմիններ
չեն յայտնաբերուել

  • 04-06-2009 15:50:00   |   |  Միջազգային
ԲՐԱԶԻԼԻԱ, 4 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ա-330 ինքնաթիռի կործանման վայրում վերապրածներ եւ զոհվածների մարմիններ չեն գտնուել, յայտարարել է Բրազիլիայի պաշտպանութեան նախարար Նելսոն Ժոբիմը: Ըստ նախարարի, Բրազիլիայի ռազմածովային նավատորմի նաւերը հասել են ինքնաթիռի կործանման շրջան եւ որոնում են ինքնաթիռի բեկորներ: Նախարարը բացառել է ահաբեկչութեան հաւանականութիւնը որպէս «Էյր Ֆրանսի» ինքնաթիռի կործանման պատճառ: Ըստ նրա, օվկիանոսի մակերեւոյթին եղած յուղաբծի բնոյթը հակասում է այդ վարկածին: Ըստ նախարարի, յայտնաբերուած են ինքնաթիռի առաջին բեկորները եւ պէտք է ջրից հանվեն հինգշաբթի: Դրանից յետոյ փորձաքննության համար դրանք կյանձնուեն ֆրանսիացի մասնագէտներին:
  -   Միջազգային