Կուբան եւ Սալվադորը վերականգնել են դիւանագիտական<br /> յարաբերութիւնները<br />


Կուբան եւ Սալվադորը վերականգնել են դիւանագիտական
յարաբերութիւնները

  • 02-06-2009 19:34:00   |   |  Միջազգային
ՍԱՆ-ՍԱԼՎԱԴՈՐ, 2 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սալվադորը եւ Կուբան փաստաթուղթ են ստորագրել դիւանագիտական յարաբերութիւնները վերականգնելու վերաբերեալ, որ խզուել էին 1959 թուականին Կուբայում յեղափոխութեան յաղթանակից յետոյ, հաղորդում է «Ֆրանսպրեսը»: Փաստաթուղթը ստորագրուել է Սան-Սալվադորում երկրի նախագահ Մաուրիսիո Ֆունեսի երդմնակալության խօսքից յետոյ, որի ժամանակ նա յայտարարել է Կուբայի հետ յարաբերութիւնները «անյապաղ» վերականգնելու մասին: Արարողութեանը ներկայ են եղել լատինամերիկեան երկրների շատ առաջնորդներ, ինչպէս նաեւ ԱՄՆ-ի պետական քարտուղար Հիլարի Քլինթոնը:
  -   Միջազգային