Հրդեհների պատճառով տարհանվել են Կալիֆորնիայի 13 հազարից<br /> աւելի բնակիչներ<br />


Հրդեհների պատճառով տարհանվել են Կալիֆորնիայի 13 հազարից
աւելի բնակիչներ

  • 08-05-2009 17:04:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ, 8 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կալիֆորնիայի փրկարարական ծառայութիւնների աշխատակիցները աւելի քան 13,5 հազար մարդկանց են տարհանել մասշտաբային բնական հրդեհների պատճառով, որ մոլեգնում են նահանգում, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: «Տասնեակ տներ լրիւ աւերուած են, մարդիկ ստիպուած են լքել իրենց տները»,- յայտնել է Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը: Կրակը, ըստ նրա, ընդգրկել է 1,3 հազար ակր (526,09 հեկտար) մակերես, նրա արագ տարածմանը նպաստում է քամին, որն աւելի ու աւելի է ուժեղանում: Կան մի քանի տուժածներ հրշէջների շրջանում. բարձր ջերմութիւնը եւ մշտապէս փոխվող քամու ուղղութիւնը այրուածքների պատճառ են դարձել: Տուժածների վիճակը լուրջ է, սակայն չի սպառնում նրանց կեանքին, պնդում են բժիշկները: Շվարցենեգերը արտակարգ դրութիւն է յայտարարել նահանգում:
  -   Միջազգային