Դանդաղում են ԱՄՆ-ի տնտեսութեան կրճատման տեմպերը<br />


Դանդաղում են ԱՄՆ-ի տնտեսութեան կրճատման տեմպերը

  • 07-05-2009 17:39:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկեան տնտեսութեան կրճատման տեմպերը դանդաղում են, յայտարարել է երկրի ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները: «Ես կարծում եմ` իրավիճակը բարելաււում է: Մարդիկ փոքր-ինչ աւելի շատ կայունութիւն են զգում, նրանք սկսել են փոքր-ինչ աւելի ծախսել»,- նկատել է Գայթները: «Տնտեսական անկման տեմպերը դանդաղում են ինչպէս ԱՄՆ-ում, այնպէս էլ ողջ աշխարհով մէկ. դա կայունութեան զգացումն է»,- աւելացրել է նա:
  -   Միջազգային