Ընտրուել է ՀԱՀ նոր նախագահ<br />


Ընտրուել է ՀԱՀ նոր նախագահ

  • 07-05-2009 17:38:00   |   |  Միջազգային
ՊՐԵՏՈՐԻԱ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀԱՀ խորհրդարանը մայիսի 6-ին Աֆրիկեան ազգային կոնգրես կառավարող կուսակցութեան առաջնորդ Ջեյկոբ Զումային ընտրել է երկրի նոր նախագահ: Ջեյկոբ Զուման, որ ստացել է 400 խորհրդարանականներից 277-ի ձայնը, չորրորդ նախագահն է ապարտեիդի վարչակարգի տապալումից ի վեր: Ինչպէս հաղորդում է «Ռոյթերը», 67-ամեայ քաղաքական գործչի մրցակիցը Մվումե Դանդալն էր Ժողովրդական կոնգրես կուսակցութիւնից, որն ստացել է սոսկ 47 պատգամաւորների ձայնը: Նախագահի երդմնակալության արարողութիւնը կկայանայ մայիսի 9-ին:
  -   Միջազգային