Սերժ Սարգսեան.«Դատաիրաւական համակարգի արդիւնաւէտութեան ապահովման խնդիրը չի կարելի համարել լիովին լուծուած»


Սերժ Սարգսեան.«Դատաիրաւական համակարգի արդիւնաւէտութեան ապահովման խնդիրը չի կարելի համարել լիովին լուծուած»

  • 20-04-2011 21:21:58   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն ապրիլի 20-ին հրաւիրել է խորհրդակցութիւն` դատաիրաւական բարեփոխումների առանձին հարցերի վերաբերեալ: Այս խորհրդակցութեամբ մեկնարկել է քննարկումների մի շարք, որն ունենալու է յստակ պարբերականութիւն: Նպատակն է` անդրադառնալ դատաիրաւական համակարգի խնդիրներին, որոշակի լուծումներ գտնել տարիներով ամրապնդուած արատաւոր երոյթների դէմ, բացայայտել խնդիրների հիմքում ընկած հանգամանքները, դրանք շտկել, վերացնել եւ որ ամենակարեւորն է` բացառել այդպիսի երեւոյթների յետագայ կրկնութիւնները: Ըստ քննարկուող թեմաների` մասնակիցների շրջանակը կարող է փոփոխուել, յարկ եղած դէպքում, կը հրաւիրուի երրորդ կողմ, նաեւ` փորձագէտներ: Խորհրդակցութեանը մասնակցել էն ՀՀ գլխաւոր դատախազ Աղուան Յովսէփեանը, ՀՀ արդարադատութեան նախարար Հրայր Թովմասեանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումեանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրէական պալատի նախագահ Դաւիթ Աւետիսեանը, ՀՀ ԿԱ ԱԱԾ պետ Գորիկ Յակոբեանը, ՀՀ ԿԱ ոստիկանութեան պետ Ալիկ Սարգսեանը, ՀՀ գլխաւոր դատախազի տեղակալներ Մնացական Սարգսեանը, Արամ Թամազեանը, Գէորգ Կոստանեանը, ՀՀ յատուկ քննչական ծառայութեան պետ Անդրանիկ Միրզոյեանը, ՀՀ ԿԱ ոստիկանութեան քննչական գլխաւոր վարչութեան պետ Գագիկ Համբարձումեանը, ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչութեան պետ Մնացական Մարուքեանը: Սերժ Սարգսեանն անդրադարձել է նաեւ 2008թ. մարտի մէկի դէպքերի առիթով յարուցուած քրէական գործի ընթացքին. «Բազմիցս ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, որ սպասելիքները շատ էն եւ, առաջին հերթին, խօսքս վերաբերում է մարտի մէկի դէպքերին: Ակնկալում եմ նոր թափ եւ ընդգծուած ակտիւացում` նշուած դէպքերի բացայայտման հարցում: Էս գիտեմ բոլոր խնդիրներն ու օբյեկտիւ պրոբլեմները, որ ունեցել ենք մենք բոլորս, նկատի ունեմ` իրաւապահ մարմինները: Երեւի ինձնից լաւ որեւէ մէկը տեղեակ չէ այդ պրոբլեմներին: Բայց պէտք է մէկ անգամ եւս շեշտեմ, որ հարցի նշանակութիւնը չափազանց մեծ է եւ մեր պետութեան, եւ մեր հասարակութեան, եւ նաեւ տարբեր շահար-կումներից խուսափելու համար: Սա էլ է էական հանգամանք: Անձնապէս ինձ համար սա շատ կարեւոր հարց է, եւ ձեզ ուղղուած իմ պահանջն է` կրկին եւ առաւել մանրակրկիտ անդրադառնալ նոյնիսկ այն հանգամանքներին, որտեղ ըստ ձեզ որեւէ նոր բան չի կարող լինել: Փորձէք այդ դէպքերի բացայայտման նոր ուղիներ գտնել: Արդէն տեւական ժամանակ է անցել, միգուցէ, մարդիկ կան, ովքեր ականատէս էն եղել եւ այն ժամանակ չէին ուզում համագործակցել իրաւապահ մարմինների հետ, իսկ հիմա այլ մօտեցումներ ունէն: Սա էլ է շատ հնարաւոր»,-ասել է Ս.Սարգսեանը: Նախագահի խօսքով, չնայած դատաիրաւական բարեփոխումների ընթացքում արձանագրուել էն ձեռքբերումներ եւ անցած ժամանակահատուածում բաւականին մեծ աշխատանքներ էն կատարուել, այնուամենայնիւ, այդ համակարգի արդիւնաւէտութեան ապահովման խնդիրը չի կարելի համարել լիովին լուծուած: Երկրի ղեկավարը նշել է, որ դատաիրաւական բարեփոխումների հիմնական ուղղութիւններից մէկը պէտք է հանդիսանայ յատկապէս դատարանների կողմից օրէնքների միատեսակ մեկնաբանութիւնը եւ կիրառութիւնը: «Դատական պրակտիկայի ուսումնասիրութիւնը վկայում է, որ մեր օրէնսդրական ոչ յստակ կարգաւորումների պարագայում օրէնսդրութեան կիրառման պրակտիկան խիստ հակասական է: Էս չեմ ասում, որ սա վերջին մէկ տարում, կամ մի քանի ամիսներին է սկսուել: Այս արատը, ընդհանրապէս, միշտ եղել է: Բայց դրա դէմ մենք պէտք է շատ լրջօրէն պայքարենք, յատկապէս ընդունուած փոփոխութիւններից յետոյ: Այսօր մենք ուղղակի պարտաւոր ենք այս պրակտիկան ներդնել բոլոր ատեանի դատարաններում: Մեր իրականութեան մէջ, ցաւօք, այդպիսի որոշումների կայացումն արտառոց երեւոյթ չէ: Պէտք է հասկանանք, թէ պատճառը որն է, որ այս մի դատավճիռը կամ որոշումը շեղուել է ընդհանուր պրակտիկայից: Երբ մարդիկ տեսնում էն, որ շեղումներ էն լինում, բնականաբար, այդ երեւոյթը երբեք չի կարող նպաստել հէնց նոյն դատարանների կամ այլ մարմինների հեղինակութեան բարձրացմանը: Իսկ մեր նպատակներից մէկն էլ այն է, որ մեր իրաւապահ մարմիններն ունենան բարձր հեղինակութիւն: Բարձր հեղինակութիւն` նշանակում է հանրութեան կողմից ձեր կայացրած որոշումների ընկալում: Կարծում եմ, որ այս առումով, խնդիրը միայն անկատար օրէնսդրութեան մէջ չէ: Այն, ինչ նկատել ենք, նախ պէտք է արագ փոփոխենք, բերենք ճիշտ ձեւի»,-ընդգծել է Հանրապետութեան ղեկավարը, խօսելով նաեւ առկայ սուբյեկտիւ գործօնների, միջգերատեսչական այնպիսի փոխյարաբերութիւնների մասին, որոնք հնարաւոր էն դարձնում այդպիսի երեւոյթների առկայութիւնը:
  -   Քաղաքական