Մայիսի սկզբին նախատեսւում է JICA-ի առաքելութեան այցը<br /> Հայաստան<br />


Մայիսի սկզբին նախատեսւում է JICA-ի առաքելութեան այցը
Հայաստան

  • 19-03-2009 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգէն Սարգսեանը մարտի 18-ին ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցութեան գործակալութեան (JICA) Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի բաժնի պետ Կենիչի Յամատոտոյին: Կարեւորելով գործակալութեան հետ սերտ համագործակցութիւնը, նախարարը նշել է, որ այն կնպաստի Հայաստանի տնտեսութեան զարգացմանը: Անդրադառնալով գործակալութեան կողմից Հայաստանի գիւղական ճանապարհների վերանորոգմանն ուղղուած նոր վարկային ծրագրի կազմման գործընթացին, Գ.Սարգսեանը տեղեկացրել է, որ այն արդէն աւարտական փուլում է, եւ առաջիկայում փաստաթղթերը վերջնական տեսքի կբերուեն: JICA-ի ներկայացուցիչը մանրամասն ներկայացնելով գիւղական ճանապարհների վերանորոգման վարկային ծրագիրը, նշել է, որ այն կկազմի մօտ 50-100 մլն ԱՄՆ դոլար եւ կտրամադրուի արտօնեալ պայմաններով: Ըստ նրա, մայիսի սկզբին նախատեսւում է JICA-ի առաքելութեան այցը Հայաստան, որի ընթացքում մանրամասն կքննարկուեն վարկային համաձայնագրի պայմանները, ֆինանսաւորման կոնկրետ չափը եւ ժամկէտները: Կ.Յամատոտոն հաւաստիացրել է, որ երկկողմ բանակցութիւնների յաջող ընթացքի դէպքում վարկային համաձայնագիրը Հայաստանի հետ մինչեւ տարեվերջ կստորագրուի: Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանի, հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաեւ ճանապարհների պահպանութեան խնդրին, որի լուծման համար հնարաւոր է նաեւ JICA-ի ֆինանսական եւ տեխնիկական աջակցութիւնը:
  -   Տնտեսութիւն