Լողացող փոխարժէքի վերադարձով առաջին անհրաժեշտութեան ոչ<br /> բոլոր ապրանքատեսակներն են գնային փոփոխութեան ենթարկուել<br />


Լողացող փոխարժէքի վերադարձով առաջին անհրաժեշտութեան ոչ
բոլոր ապրանքատեսակներն են գնային փոփոխութեան ենթարկուել

  • 04-03-2009 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությունների արդիւնքում պարզուել է, որ դրամի փոխարժէքի լողացող կուրսի վերադարձով առաջին անհրաժեշտութեան ոչ բոլոր ապրանքատեսակներն են գնային փոփոխութեան ենթարկուել: Ինչպէս մարտի 4-ի ասուլիսում յայտարարեց յանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարեանը, որոշ ապրանքների նկատմամբ գնային փոփոխութիւններ եղել են 10-12%-ի սահմաններում: Ըստ նրա, մոնիտորինգի ենթարկված 40 ապրանքներից հիմնականում թանկացել են 4-ը` ձեթը, կարագի որոշ տեսակներ, շաքարաւազը (30 դրամով` հասնելով 250 դրամի), պրեմիում տեսակի բենզինը (50 դրամով): Նշենք, որ որոշ խանութներում շաքարաւազը վաճառւում է 320 դրամով: Յանձնաժողովի նախագահը խորհուրդ տվեց նման բարձր գնով շաքարաւազ չգնել, այլ մտնել կողքի խանութն ու մէկ կգ շաքարաւազի դիմաց վճարել ընդամէնը 250 դրամ: Նրա խօսքերով, մարտի 3-ին` Կենտրոնական բանկի նախագահի յայտարարութիւնից յետոյ, խոշոր ներկրողների կողմից արհեստական դեֆիցիտ առաջացնելու փորձեր են եղել: Սակայն յանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպել, բանակցութիւններ են վարել նրանց հետ, զգուշացումներ արել, ինչի արդիւնքում որոշակի ապրանքների դէպքում մի քանի ժամից յետոյ նոյնիսկ գնանկում է արձանագրուել: Ա.Շահնազարեանը յայտնեց, որ եթէ շարունակուի որոշ ապրանքների գնաճը, ապա յանձնաժողովը վաղվանից նախազգուշացումներից կանցնի վարույթներ յարուցելու փուլին: Նա մէկ անգամ եւս բնակչութեանը կոչ արեց խուճապի չմատնվել: Միաժամանկ նշուեց, որ ներկրւող ապրանքների թանկացում` մօտ 20-25%, հնարաւոր է 2-3 ամիս յետոյ, երբ սպառվեն պահեստաւորուած ապրանքները:
  -   Տնտեսութիւն