Ըստ Շեվքեթ Շայդուլինի, Հայաստանի երկաթուղու վիճակը բաւարար<br /> է<br />


Ըստ Շեվքեթ Շայդուլինի, Հայաստանի երկաթուղու վիճակը բաւարար
է

  • 25-02-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այսօրուայ դրութեամբ Հայաստանի երկաթուղու վիճակը գնահատւում է բաւարար: Այս մասին փետրուարի 25-ի ասուլիսում յայտարարել է «Հարաւկովկասեան երկաթուղիներ» ընկերութեան տնօրէն Շեվքեթ Շայդուլինը: Ըստ նրա, «Հարաւկովկասեան երկաթուղին» այսօր համարւում է խոշորագոյն ընկերութիւններից մէկը: Մրցակցային պայմաններում աշխատող ընկերութեանը բաժին է ընկնում Հայաստանում տրանսպորտային փոխադրումների 29%-ը: Շ.Շայդուլինի խօսքերով, ընկերութիւնը այսօր աշխատում է փոխադրման պայմանների եւ որակի բարձրացման ուղղութեամբ, նպատակ ունի վերանորոգել հին երկաթգծերը: «Հարաւկովկասեան երկաթուղիներ»-ի տնօրէնը յայտնեց, որ 2009թ.-ին սակագների բարձրացում չի նախատեսւում: Ըստ նրա, 2008թ.-ին ընկերութիւնն աշխատել է վնասով, եւ նոյն էլ կանխատեսւում է 2009թ.-ին, ինչը պայմանաւորուած է ներդրումներով: Նշուեց նաեւ, որ 2009թ.-ի յունուարին ուղեւորափոխադրումների ծաւալը կազմել է 21 հազար` 2008թ.-ի նոյն ամսուայ 10 հազարի դիմաց:
  -   Տնտեսութիւն