Աշխատանքներ են տարւում Արմաւիրի մարզում Սվերդլովսկի<br /> տրակտորի գործարանի մասնաճիւղ կառուցելու ուղղութեամբ <br />


Աշխատանքներ են տարւում Արմաւիրի մարզում Սվերդլովսկի
տրակտորի գործարանի մասնաճիւղ կառուցելու ուղղութեամբ

  • 09-02-2009 17:24:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 9-ի աշխատանքային հանդիպման ժամանակ Արմաւիրի մարզպետ Աշոտ Ղահրամանեանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանին զեկուցել է 2008թ.-ի ընթացքում մարզում կատարուված եւ այս տարուայ կտրուածքով ծրագրաւորուած, ինչպէս նաեւ նախագահի նախընտրական ծրագրով ենթադրվող եւ նախընտրական քարոզարշավի ընթացքում մարզի բնակիչների կողմից բարձրացուած խնդիրների լուծման ուղղութեամբ տարւվող աշխատանքների ընթացքի մասին: Ս.Սարգսեանը յանձնարարել է լուրջ ուշադրութիւն դարձնել եւ համապարփակ քայլեր ձեռնարկել ինչպէս ոռոգման ջրի ապահովման, այնպէս էլ արտադրուած գիւղմթերքների իրացման ուղղութեամբ: Ա.Ղահրամանեանը յայտնել է, որ շուտով կմեկնի Սվերդլովսկի մարզ` գիւղմթերքների իրացման հետ կապուած համապատասխան պայմանագրեր ստորագրելու նպատակով: Մարզպետը նաեւ տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնութեան այդ մարզի պատուիրակութիւնն իր հերթին պատրաստւում է ժամանել Հայաստան եւ համապատասխան պայմանագրեր ստորագրել հեղի արտադրողների հետ: Ըստ մարզպետի, աշխատանքներ են տարւում Արմաւիրի մարզում Սվերդլովսկի տրակտորի գործարանի մասնաճիւղ կառուցելու ուղղութեամբ:
  -   Քաղաքական