«Էկոգլոբ» ընկերությությունն իրականացնելու է օրգանական<br /> գիւղատնտեսական սննդամթերքի սերտիֆիկացում<br />


«Էկոգլոբ» ընկերությությունն իրականացնելու է օրգանական
գիւղատնտեսական սննդամթերքի սերտիֆիկացում

  • 19-01-2009 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Էկոգլոբ» ընկերութիւնն այսուհետ Հայաստանում իրականացնելու է օրգանական գիւղատնտեսական սննդամթերքի սերտիֆիկացում: Ինչպէս յունվարի 19-ի ասուլիսում յայտնեց ընկերութեան գլխաւոր տնօրէն Նունէ Դարբինեանը, օրգանական գիւղատնտեսութիւնը մաքուր գիւղատնտեսական գործունէութիւն է, որը հիմնականում հիմնուած է առանց հանքային պարարտանիւթերի ու քիմիական միջոցների սննդամթերքի ու հումքի արտադրութեան վրայ: ՀՀ գիւղատնտեսութեան փոխնախարար Սամուէլ Աւետիսեանի խօսքերով, ներկայումս հանրապետութիւնում գործում են շուրջ 40 ֆերմերներ, որոնք այս կամ այն չափով զբաղւում են օրգանական գիւղատնտեսութեամբ: Սակայն, ոչ բոլոր ընկերություններն ունեն սերտիֆիկատներ, այսինքն` օրգանական գիւղատնտեսութեամբ զբաղուելու իրաւունք: Ըստ փոխնախարարի, այսօր խանութներում վաճառւում են «Bio» կամ «Eco» մակնշումներով սննդամթերքներ, որոնք արտադրուղ ոչ բոլոր ընկերություններն դրա իրաւունքն ունեն: Իսկ «Էկոգլոբ»-ը իրաւասու է այդ ընկերութիւններին տրամադրել ճանաչման կարգի փաստաթուղթ, ինչը, Ս.Աւետիսեանի խօսքերով, կընդունուի նաեւ արտասահմանում: Փոխնախարարը նշեց նաեւ, որ 2008թ.-ի մայիսին ՀՀ Ազգային Ժողովն ընդունել է «Օրգանական գիւղատնտեսութեան մասին» օրէնքը, որը գործողութեան մէջ կդրուի այս տարուայ մայիսից: «Էկոգլոբ»-ը տարածաշրջանում առաջին ընկերութիւնն է, որը գերմանական DAP ընկերութեան կողմից օրգանական գյուղատնտեսությունում ու սննդամթերքի վերամշակման ոլորտում ճանաչուել է սերտիֆիկացում անցկացնելու իրաւասու ընկերութիւն:
  -   Տնտեսութիւն