ՀՀ կառավարութիւնը հաստատել է «Գառնի-Գեղարդ» զբոսաշրջային<br /> երթուղու բարեկարգման միջոցառումների ցանկը<br />


ՀՀ կառավարութիւնը հաստատել է «Գառնի-Գեղարդ» զբոսաշրջային
երթուղու բարեկարգման միջոցառումների ցանկը

  • 18-12-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութիւնը դեկտեմբերի 17-ի նիստում կայացրել է «Գառնի-Գեղարդ» զբոսաշրջային երթուղու բարեկարգման միջոցառումների ցանկի հաստատման մասին որոշում: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան, սահմանուել է, որ որոշման հավելվածով նախատեսուած միջոցառումները (բացառութեամբ 4-րդ կէտի) իրականացւում են համապատասխան պատասխանատու մարմիններին` իրենց գործունէութեան իրականացման համար ՀՀ պետական բիւջէից յատկացուած միջոցների հաշուին: Յանձնարարուել է ՀՀ ֆինանսների նախարարին` մեկամսեայ ժամկէտում ՀՀ կառավարութիւն ներկայացնել առաջարկութիւն` որոշման հաւելուածի 4-րդ կէտով նախատեսուած միջոցառումը (Գողթի համայնքի եւ «Գառնի-Գեղարդ» զբոսաշրջային երթուղում ընդգրկուած համայնքների կանոնաւոր աղբահանութեան կազմակերպում) իրականացնելու նպատակով, 2009թ.-ի պետական բիւջէով նախատեսուած` ՀՀ կառավարութեան պահուստային ֆոնդից Կոտայքի մարզպետարանին 29 մլն դրամ (մօտ 95 հազ. ԱՄՆ դոլար) յատկացնելու վերաբերեալ: Որոշմամբ սահմանուած միջոցառումների իրականացման համար պատասխանատու մարմիններին յանձնարարուել է համապատասխան միջոցառման համար սահմանուած ժամկէտի աւարտից յետոյ, 10 օրուայ ընթացքում միջոցառման կատարման վերաբերեալ տեղեկատուութիւն ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարին: Մէկ այլ յանձնարարականի համաձայն, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարը 1 շաբաթուայ ընթացքում ՀՀ կառավարութիւն կներկայացնի առաջարկութիւն` Երեւան քաղաքի Նոր Նորք համայնքի սահմանից սկսած Ջրվէժ համայնքի տարածքով անցնող աւտոճանապարհի առաջին կիլոմետրի սպասարկումն ապահովելու վերաբերեալ: Յանձնարարուել է նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարին` որոշման 4-րդ կէտով նախատեսուած վերոհիշյալ տեղեկատուութիւնը ստանալուց յետոյ, 15 օրուայ ընթացքում իրականացուած միջոցառումների վերաբերեալ ամփոփ հաշուէտւութիւն ներկայացնել ՀՀ կառավարութիւն, ինչպէս նաեւ «Երեւան-Գառնի-Գեղարդ» զբոսաշրջային երթուղու հետ կապուած եւ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների իրաւասութեանը վերաբերող խնդիրներ յայտնաբերելու դէպքում, վերջիններիս առաջարկութիւններ ներկայացնել դրանց լուծման ուղղութեամբ եւ կատարուված աշխատանքների վերաբերեալ հաշուէտւութիւն ներկայացնել ՀՀ կառավարութիւն:
  -   Տնտեսութիւն