Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցութեան հետեւանքները<br /> Հայաստանի տնտեսութեան վրայ մենք կտեսնենք յունուարից»,- ասում է<br /> Վահագն Խաչատրեանը<br />


Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցութեան հետեւանքները
Հայաստանի տնտեսութեան վրայ մենք կտեսնենք յունուարից»,- ասում է
Վահագն Խաչատրեանը

  • 17-12-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ոչ բիւջէում, ոչ որեւէ կոնկրետ փաստաթղթում համաշխարհային ֆինանսական տնտեսական ճգնաժամին դիմագրավելուն ուղղուած ոչ մի քայլ չկայ: Ինչպէս դեկտեմբերի 17-ի ասուլիսում յայտնեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Վահագն Խաչատրեանը, որեւէ քայլ չի արւում հարկային քաղաքականութեան փոփոխութեան, ինչպէս նաեւ փոքր եւ միջին բիզնեսի պաշտպանութեան ուղղութեամբ: Ըստ նրա, իշխանութիւնը անում է այն` ինչ ուզում, իսկ Ազգային ժողովը «հլու-հնազանդ ընդունում է որոշումներ, եւ յունուարից կտեսնենք ճգնաժամի ազդեցութեան հետեւանքները մեր տնտեսութեան վրայ»: Ըստ Վ.Խաչատրեանի, ՀՀ կառավարութեան կողմից ներկայացուած 2009թ.-ի բիւջէն ոչ մի բանով չի տարբերւում հոկտեմբերին ներկայացուած բիւջէի նախագծից, սակայն ճգնաժամը արդէն կար եւ բիւջէի նախագծում պէտք է փոփոխութիւններ կատարվեին: Նրա գնահատմամբ, Հայաստանում արդէն տնտեսական ճգնաժամ կայ, քանի որ փակուել կամ կիսափակվել են լեռնամետալուրգիական համալիրի բոլոր ձեռնարկութիւնները, «արմենալը» եւ այլն: «Հայաստանի տնտեսութիւնը զարգացնելու կարեւոր նախապայմաններից մէկը աշխատանքային պայմանների ապահովումն է, հարկային բեռի թեթեւացումը, որը կբերի միջին եւ փոքր բիզնեսի զարգացմանը»,- նշեց ՀԱԿ-ի ներկայացուցիչը: ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան անդամ Արծուիկ Մինասեանը նույնպես համակարծիք էր, որ ռիսկերի բացայայտման առումով միջազգային ճգնաժամը պէտք է արտացոլվեր 2009թ.-ի բիւջէում: Ա.Մինասեանը նշեց, որ ՀՅԴ-ն ՀՀ կառավարութիւն է ներկայացրել կոնկրետ գործողութիւնների ծրագիր, որով նախանշվում են քայլեր, մասնաւորապէս հայրենական արտադրութեան խրախուսման, տեղական արտադրանքի արտահանման ուղղութեամբ:
  -   Տնտեսութիւն