ՍԾՏՀ ԽՎ-ում Թուրքիայի եւ Ադրբեջանի նախաձեռնութիւնները
անյաջողութեան են մատնուել, արձանագրում է Հայաստանի պատուիրակ Գագիկ
Մինասեանը
08-06-2010 20:30:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 8 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Յունիսի 1-3-ը
Բելգրադում տեղի է ունեցել Սեւծովեան տնտեսական համագործակցութեան
խորհրդարանական վեհաժողովի 35-րդ գլխաւոր վեհաժողովը, որին
մասնակցել է նաեւ Հայաստանի խորհրդարանական պատուիրակութիւնը:
Ինչպէս յունիսի 8-ի ԱԺ պատգամաւորների յայտարարութիւնների ժամին
յայտնեց ԱԺ Ֆինանսա-վարկային եւ բիւջէտային հարցերւի մշտական
յանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասեանը, վեհաժողովում քննարկումներ
են տեղի ունեցել միջազգային իրաւունքի նորմերի եւ խորհրդարանական
դիւանագիտութեան խնդիրների վերաբերեալ: Գ.Մինասեանն իր ելոյթում
անդրադարձել է ղարաբաղեան խնդրում ԵԱՀԿ Մինսկի խմբի որդեգրած 3
հիմնարար սկզբունքներին, նշելով, որ ադրբեջանական կողմը չի
հետեւում այդ սկզբունքներին ու պարբերաբար ռազմատենչ
յայտարարութիւններ է կատարում, դրանով իսկ անբարենպաստ պայմաններ
ստեղծում խնդրի կարգաւորման համարղ Ողջ բանակցային գործընթացը
ընթանում է մէկ այլ սկզբունքի` ուժի կիրառման սպառնալիքի բացառման
ոտնահարմամբ:
Հայաստանի պատուիրակութիւնը դէմ է արտայայտուել Թուրքալեզու
պետութիւնների խորհրդարանական վեհաժողովին ՍԾՏՀ ԽՎ-ում դիտորդի
կարգավիճակ տալու հարցինղ Յիշեալ կազմակերպութեան ղեկավարը
ադրբեջանական իշխող կուսակցութեանն «Ենի Ադրբեջան» կուսակցութեան
երիտասարդական թեւի ղեկավարն է, այսինքնն կառոյցի ուղղուածութիւնը
ակնյայտ էղ Ի վերջոյ կազմակերպութեանը չի յաջողուել դիտորդի
կարգավիճակ ստանալ ՍԾՏՀ ԽՎ-ում:
Հայաստանը նաեւ լրացում է ներկայացրել Իսրայելի կողմից
Պաղեստինի շրջափակման վերաբերեալ Թուրքիայի եւ Ադրբեջանի
պատվիրակաների կողմից ներկայացուած որոշման նախագծին, որով
առաջարկւում էր ամրագրել, որ «դատապարտելի է ցանկացած ժողովրդի
իրականացուած շրջափակումը իր ցանկացած դրսեւորմամբ, որը
անպխոմւսափելիորեն բերում է բացասական հետեւանքի»:
Թուրք-ադրբեջանական պատուիրակները, ինչպէս նշեց Գ.Մինասեանը, չէին
կարող համաձայնել այդ լրացման հետ, որովհետեւ հակառակ դէպքում
կստորագրեին սեփական դատավճիռըն իրենք երկար ժամանակ շրջափակման
մէջ են պահում Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը: Հայաստանի
ներկայացրած լրացման առաջարկը ի վերջոյ չանցավն թուրքերն ու
ադրբեջանցիները դէմ քուէարկեցին, սակայն բանավէճի արդիւնքում
չանցավ նաեււ թուրք-ադրբեջանական առաջարկըղ «Շրջափակումը չի կարող
դատապարտել մի պետութիւն, որն ինքն է այդ գործողութիւնը
իրականացնում»,- եզրափակեց Գ.Մինասեանը: