Ծաղկաձորում կանցկացուի թեմապատկան կիրակնօրեայ վարժարանների ուսուցիչների վերապատրաստման դասընթացը<br />


Ծաղկաձորում կանցկացուի թեմապատկան կիրակնօրեայ վարժարանների ուսուցիչների վերապատրաստման դասընթացը

  • 07-06-2010 17:18:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 6 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 6-10-ին Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը տեղի կունենայ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմապատկան կիրակնօրեայ վարժարանների շուրջ 130 ուսուցիչների վերապատրաստման դասընթացը, որը կազմակերպել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակութեան կենտրոնը «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպութեան Հայաստանեան գրասենեակի հետ համատեղ: Վերապատրաստման ընթացքում ուսուցիչները կծանօթանան կիրակնօրեայ վարժարանների գործունէութեան նոր փաթեթին եւ ուսումնական նոր ծրագրին: Դասախօսութիւններ կկարդան Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր հայրերը եւ մեթոդիստ-մանկավարժները: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից, դասընթացի մասնակիցները Կեչառիսի Ս. Գրիգոր Լուսաւորիչ առաջնորդանիստ եկեղեցում կմասնակցեն ժամերգութիւնների, իսկ դասընթացների աւարտին կմատուցվի ուխտի Ս Պատարագ:
  -   Հասարակութիւն