Վերսալում կտեղադրուի Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին<br /> նուիրուած խաչքար<br />


Վերսալում կտեղադրուի Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին
նուիրուած խաչքար

  • 26-05-2010 20:15:00   |   |  Քաղաքական
ՎԵՐՍԱԼ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 30-ին Հայ վետերանների միութեան նախագահ եւ Վերսալի քաղաքապետ Ֆրանսուա դը Մազիերի նախաձեռնութեամբ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնաւուրը կբացի Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած խաչքարը,- տեղեկացնում է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: Բացի դրանից` ծաղիկներ կդրուեն Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների յուշարձանին, կբացուի նաեւ Ֆրանսիայի ազգային հերոս, Պատւոյ լեգեոնի շքանշանակիր Միսաք Մանուշյանին եւ Դիմադրութեան շարժման մասնակից այլ հայերի նուիրուած ցուցահանդէս,- տեղեկացնում է «Երկիրը»:
  -   Քաղաքական