Վերսալում կտեղադրուի Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին
նուիրուած խաչքար
26-05-2010 20:15:00 | | Քաղաքական
ՎԵՐՍԱԼ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 30-ին
Հայ վետերանների միութեան նախագահ եւ Վերսալի քաղաքապետ Ֆրանսուա
դը Մազիերի նախաձեռնութեամբ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան,
աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնաւուրը կբացի Հայոց ցեղասպանութեան
զոհերի յիշատակին նուիրուած խաչքարը,- տեղեկացնում է անկախ ֆրանսիացի
լրագրող Ժան Էքիյանը: Բացի դրանից` ծաղիկներ կդրուեն Երկրորդ
համաշխարհային պատերազմում զոհվածների յուշարձանին, կբացուի նաեւ
Ֆրանսիայի ազգային հերոս, Պատւոյ լեգեոնի շքանշանակիր Միսաք
Մանուշյանին եւ Դիմադրութեան շարժման մասնակից այլ հայերի նուիրուած
ցուցահանդէս,- տեղեկացնում է «Երկիրը»: