Ափապաշտպան պատնէշի վերականգնման աշխատանքներ են իրականացւում<br /> Ջանֆիդա գիւղի յատուածում<br />


Ափապաշտպան պատնէշի վերականգնման աշխատանքներ են իրականացւում
Ջանֆիդա գիւղի յատուածում

  • 26-05-2010 15:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԱՐՄԱՒԻՐ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արմաւիրի մարզի Ջանֆիդա գիւղի յատուածում Արաքսի վարարման հետեւանքով վտանգուել է ափապաշտպան պատնէշը: Մայիսի 26-ին դէպքի վայր են մեկնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմէն Երիցյանը, գիւղատնտեսութեան նախարարի տեղեկալ Սամուէլ Գալստեանը, Արմաւիրի մարզպետարանի աշխատակիցներ: Նշուած յատուածում աշխատում են ՀՀ արտակարգ իրավիճակների եւ պաշտպանութեան նախարարութիւնների զինվորներն ու փրկարարական ջոկատները. արդէն երեք օր է միջոցներ են ձեռնարկւում բնակավայրին սպառնացող վտանգը չէզոքացնելու, ջրի ուղղութիւնը փոխելու, պատնէշը վերականգնելու ուղղութեամբ: Դէպքի վայրում աշխատում են ամբարձիչներ, մղաններ, տասնեակ ինքնաթափ մեքենաներ: Ըստ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, բնակչութեանը վտանգ չի սպառնում եւ տարհանում չի իրականացւում:
  -   Հասարակութիւն