ՀՀ վարչապետը եւ Օրենբուրգի նահանգապետը քննարկել են<br /> փոխգործակցութեան խորացման հարցեր<br />


ՀՀ վարչապետը եւ Օրենբուրգի նահանգապետը քննարկել են
փոխգործակցութեան խորացման հարցեր

  • 20-05-2010 21:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը մայիսի 20-ին ընդունել է Օրենբուրգի մարզի նահանգապետ Ալեքսեյ Չեռնիշեւի գլխաւորած պատուիրակութեանը: Կառավարութեան ղեկավարը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական փոխշահավետ համագործակցութիւնը: ինչպէս տեղեկացրեցին ՀՀ կառավարութիւնից, Տիգրան Սարգսեյանի եւ Ալեքսեյ Չեռնիշեւի հանդիպման ընթացքում քննարկուել են Հայաստանի Հանրապետութեան մարզերի եւ Ռուսաստանի Դաշնութեան սուբյեկտների միջեւ փոխգործակցութեան յետագայ խորացման մանրամասներ: Ընդգծելով տնտեսական ոլորտում առկայ ներուժի լիարժէք իրացման անհրաժեշտութիւնը` զրուցակիցները խօսել են ապրանքաշրջանառութեան ծաւալների մեծացման անհրաժեշտութիւնից: Հեռանկարային է համարուել գիւղատնտեսութեան, սերմնաբուծութեան, մեքենաշինութեան, առողջապահութեան ոլորտներում սերտ կապերի հաստատումը: Ալեքսեյ Չեռնիշեւը բարձր է գնահատել Օրենբուրգի նահանգի հայ համայնքի ունեցած կարեւոր դերը մարզի զարգացման գործում: Առանձնակի ուշադրութեան է արժանացել անցեալ տարի Օրենբուրգում բացուած Հայկական ազգային տան գործունէութիւնը: Նշուվել է, որ մարզում առկայ մեծաթիւ հայկական սփիւռքի մասնակցութիւնը համատեղ ծրագրերում կխթանի միջմարզային համագործակցութիւնը: Վարչապետ Տիգրան Սարգսեանը կարեւորել է գործարար շփումների ակտիւացումը բիզնեսի ներկայացուցիչների միջեւ ուղղակի կապերի ստեղծումը, ինչը հնարաւորութիւն կտայ աւելի սերտացնել տնտեսական յարաբերութիւնները:
  -   Տնտեսութիւն