Սանկտ Պետերբուրգում տեղի կունենայ երեք յայտնի հայուհիներին<br /> նուիրուած «Լենինգրադի մադոննաները» գրքի շնորհանդէս<br />


Սանկտ Պետերբուրգում տեղի կունենայ երեք յայտնի հայուհիներին
նուիրուած «Լենինգրադի մադոննաները» գրքի շնորհանդէս

  • 12-05-2010 21:30:00   | Ռուսաստան  |  Մշակոյթ
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 12 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 14-ին, ժամը 14:00-ին Սանկտ Պետերբուրգի (ՌԴ) Մոսկվյան շրջանի Մշակոյթի տանը տեղի կունենայ «Լենինգրադի մադոննաները» գրքի շնորհանդէսը, որը նուիրուած է երեք հայ կանանց` Սոֆիա եւ Ռուզաննա Լեւոնի Լալայաններին (Լալայան քույրերին) եւ Վալենտինա Գարեգինի Շարապովային (Չեզմեչյան): Ինչպէս տեղեկացնում է «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակիցը Սանկտ Պետերբուրգից, միջոցառման կազմակերպիչներն են Սանկտ Պետերբուրգի Մոսկվյան շրջանի կուլտուրայի տունը, ՌԴ եւ Սանկտ Պետերբուրգի կանաց միութիւնները, «Ազգերի տուն» պետական կազմակերպույունը եւ «Սանչու» հրատարակչութիւնը: Միջոցառմանը մասնակցելու համար հրաւիրուած են պետական պաշտոնեաներ, Հայրենական մեծ պատերազմի տարիներին պաշարուած Լենինգրադի բնակիչներ, պատերազմի վետերաններ, ինչպէս նաեւ այլ կազմակերպութիւնների ներկայացուցիչներ:
  -   Մշակոյթ