Ստեֆան Էլմասյանն իր ստեղծած հիմնադրամի միջոցով մինչ այսօր<br /> շարունակում է սատար կանգնել իր ազգին<br />


Ստեֆան Էլմասյանն իր ստեղծած հիմնադրամի միջոցով մինչ այսօր
շարունակում է սատար կանգնել իր ազգին

  • 30-04-2010 22:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը ապրիլի 30-ին ՀՀ Սփիւռքի նախարարութեան պատւոգիր յանձնեց «Ստեֆան Էլմաս» հիմնադրամի նախագահ Ժան-Պիեռ Բեռնարին: Տարիներ շարունակ «Ստեֆան Էլմաս» հիմնադրամը օգնութիւն է ցուցաբերում Հայաստանին. հիմնադրամը ֆինանսաւկորում է «Արաբկիր» Բժշկական համալիրում կատարւող բազմաթիւ վերանորոգման եւ կրթական ծրագրեր: Իսկ ապրիլի 30-ին Երեւանում հիմնադրամի կազմակերպած համերգի որջ հասոյթը փոխանցվելու է «Հայաստանում երիկամներով հիւանդ երեխաների համար շուեցարական հիմնադրամին» (ՍԵՄՌԱ հիմնադրամ): Այդ օրը Երեւանի Կամերային երաժշտութեան տանը տեղի ունեցաւ Ստեֆան Էլմասի անուան երիտասարդ դաշնակահարների հանրապետական հինգերորդ մրցոյթի մրցանակաբաշխությունը: Մրցոյթի նպատական էր յայտնաբերել երիտասարդ տաղանդաշատ երաժիշտ-կատարողների, ինչպէս նաեւ տարածել ծագումով հայ կոմպոզիտոր Ստեֆան Էլմասի (Էլմասյան, ծնուել է 1862 թ. Զմյուրնիայում, Թուրքիա: Մահացել է Ժնեւում) երաժշտութիւնը: Համերգին ներկայ գտնուող «Արաբկիր» Միացեալ մանկական բարեգործական հիմնադրամի տնօրէն Սպարտակ Ղազարեանը յայտնեց, որ Հայաստանում կայ մօտ 80.000 երեխայ, որոնք շարունանական բուժման եւ յատուկ կրթութեան կարիք ունեն: Ինչպէս տեղեկացրեց համերգին ներկայ գտնուող «Ստեֆան Էլմաս» հիմնադրամի նախագահ Ժան-Պիեռ Բեռնարը, մրցոյթի եզրափակիչ բարեգործական համերգի եւ վաճառուած սկաւառակների ողջ հասոյթը կտրամադրուի Արտաշատ քաղաքում հաշմանդամ երեխաների համար վերականգնողական կենտրոնի կառուցմանը: Կենտրոնը, որի շնորհիւ օժանդակություն կստանայ մօտ 700 հաշմանդամ երեխայ, կկառուցուի «Ստեֆան Էլմաս» հիմնադրամի հայաստանեան գործընկեր «Արաբկիր» Միացեալ մանկական բարեգործական հիմնադրամի (ՄՄԲՀ) աջակցութեամբ: Ապրիլի 30-ին անցկացուած համերգը կազմակերպուել էր «Ստեֆան Էլմաս» հիմնադրամի, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան գրասենեակի, ՀՀ Սփիւռքի նախարարութեան, ՀՀ Մշակութի նախարարութեան եւ Երեւանի Կոմիտասի անուան պետական կոնսերուատորիայի շնորհիւ: Համերգն անցկացուեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամեանի հովանու ներքոյ:
  -   Հասարակութիւն