Եթէ Թուրքիայում գերիշխի Հայաստանի հետ առանց նախապայմանների<br /> համագործակցելու մօտեցումը, ապա ՀՀ ԱԺ-ն կգնա նոյն ճանապարհով,-<br /> ասում է Արամ Սաֆարեանը<br />


Եթէ Թուրքիայում գերիշխի Հայաստանի հետ առանց նախապայմանների
համագործակցելու մօտեցումը, ապա ՀՀ ԱԺ-ն կգնա նոյն ճանապարհով,-
ասում է Արամ Սաֆարեանը

  • 30-04-2010 20:08:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Արձանագրութիւնների վաւերացման կասեցումը հայկական խորհրդարանում մի հնարաւորութիւն է թուրքական գործընկերներին վերանայելու իրենց դիրքորոշումները եւ քննարկելու առանց նախապայմանների ու ողջամիտ ժամկէտներում Հայաստանի հետ յարաբերութիւններ հաստատելու մեր ընդհանուր նպատակը»,- ապրիլի 30-ի ճեպազրույցում յայտարարեց Հայաստանի Ազգային Ժողովի «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արամ Սաֆարեանը: Նա նշեց, որ եթէ Թուրքիայում տեղի ունեցող քննարկումների արդիւնքում գերիշխի Հայաստանի հետ առանց նախապայմանների համագործակցելու մօտեցումը, ապա ՀՀ ԱԺ-ն «կգնա նոյն ճանապարհով»: «Եթէ Թուրքիայում գերիշխի այն աւանդական մօտեցումը, որը պայմանաւորուած է ատամներով ադրբեջանցի գործընկերոջը պաշտպանելու եւ յանուն նրա հետ եղբայրության Հայաստանին որեւէ մի զիջում չանելու քաղաքականութեամբ, ապա, ես կարծում եմ, արձանագրութիւնները խորհրդարան ուղղակի չեն բերուի, որովհետեւ մենք այդ դէպքում ստիպուած կլինենք մտածելու, թէ որքանով է նպատահարմար այս փուլում, այս ձեւով, եւ մեզ հետ այս տոնով խոսելու պայմաններում երկխօսութեան շարունակումը»,- ասաց Ա.Սաֆարեանը:
  -   Քաղաքական