Հայաստանում առաջին անգամ անցկացւում է Ստոմատոլոգների<br /> համաշխարհային ֆեդերացիայի Եւրոպական ռեգիոնալ կազմակերպութեան<br /> գլխաւոր ասամբլէան<br />


Հայաստանում առաջին անգամ անցկացւում է Ստոմատոլոգների
համաշխարհային ֆեդերացիայի Եւրոպական ռեգիոնալ կազմակերպութեան
գլխաւոր ասամբլէան

  • 29-04-2010 21:06:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում ապրիլի 29-30-ին անցկացւում է Ստոմատոլոգների համաշխարհային ֆեդերացիայի Եւրոպական ռեգիոնալ կազմակերպութեան Գլխաւոր ասամբլէան, որի մասնակիցները կքննարկեն ոլորտի առջեւ ծառացած հիմնախնդիրները եւ կառաջադրեն դրանց լուծման ուղիները: Գլխաւոր ասամբլէայի բացմանը մասնացում էին նաեւ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ առողջապահութեան նախարար Յարութիւն Քուշկյանը եւ Ստոմատոլոգների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ռոբերտո Վիաննան: Ռ.Վիաննան նշեց, որ միջոցառման նպատակը ատամնաբուժութեան ոլորտում առկայ խնդիրների քննարկումն ու համատեղ նոր ծրագրերի մշակումն է: Նրա խօսքերով, ատամնաբուժութեան ոլորտում ներկայումս ամենակարեւորը նոր իմպլանտների ներդրման, կարիեսի վերացման հարցերն են: Նրա կարծիքով, Հայաստանում ստոմատոլոգիայի բնագաւառում որակեալ ծառայութիւններ են մատուցվում: «Իզուր չէ, որ շատ երկրներից մարդիկ գալիս են այստեղ բուժուելու»,- ասաց Ռ.Վիաննան: Նշուեց նաեւ, որ Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիան Ստոմատոլոգների համաշխարհային ֆեդերացիային անդամակցում է 1999թ.-ից:
  -   Հասարակութիւն