ՀԽ-ն որոշել է առաջարկ ներկայացնել Պետական դրօշի տոն<br /> սահմանելու մասին<br />


ՀԽ-ն որոշել է առաջարկ ներկայացնել Պետական դրօշի տոն
սահմանելու մասին

  • 29-04-2010 21:06:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Հանրային խորհուրդը ապրիլի 28-ի լիագումար նիստում որոշել է ոչ դրական վերաբերմունք արտայայտել «Լեզուի մասին» ՀՀ օրէնքում ՀՀ կառավարութեան կողմից Ազգային Ժողով ներկայացրած փոփոխություններին, որոնցով հնարաւոր է դառնում Հայաստանի տարածքում օտարալեզու հանրակրթական հաստատութիւնների հիմնումը: Խորհուրդը, Հայաստանի պետական խորհրդանիշերի հանդէպ յատուկ վերաբերմունքի համատեքստում, որոշել է առաջարկ ներկայացնել Պետական դրօշի տոն սահմանելու մասին: ՀԽ-ի տեղեկատուութեան համաձայն, ՀԽ-ն 18 «կողմ», 6 «դէմ» եւ 3 «ձեռնպահ» ձայներով որոշել է դիմել կառավարութեանը` «Մոսկուա» կինոթատրոնի ամառային դահլիճը պետութեան կողմից պահպանուող մշակոյթային յուշարձանների ցանկում վերստին ընդգրկելու հարցով: ՀԽ-ն ողջունել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ու Հայաստանի ճարտարապետների միջեւ այդ առիթով սկսուած բանակցութիւնները:
  -   Քաղաքական