Էդվարդ Շարմազանով. «Աշխարհը հասկացավ, որ Հայաստանն ու<br /> Սփիւռքը մէկ միասնութիւն են, իսկ Հայաստանի իշխանութիւններն էլ<br /> մեր ազգային իղձերին հասնելու համար հետքայլ չեն կատարի»<br />


Էդվարդ Շարմազանով. «Աշխարհը հասկացավ, որ Հայաստանն ու
Սփիւռքը մէկ միասնութիւն են, իսկ Հայաստանի իշխանութիւններն էլ
մեր ազգային իղձերին հասնելու համար հետքայլ չեն կատարի»

  • 27-04-2010 21:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ըստ հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացման գործընթացը կասեցնելու Հայաստանի նախագահի հրամանագրի, նախագահը պէտք է հետ տաներ արձանագրութիւնները դրանք վերադարձնելու կամ չվերադարձնելու կամ յետագայում վերապահումներով վերադարձնելու համար, ինչը չի արուել: Այս մասին ապրիլի 27-ի Ազգային ժողովի պատգամաւորների յայտարարութիւնների ժամին յայտարարեց ՀՀ ԱԺ «ՀՅԴ» խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը, յաւելելով, որ ամենաճիշտը կլինէր արձանագրութիւնների ներքոյ ստորագրութիւնները ուղղակի հետ վերցնել. «Քանի Հայաստանի ստորագրութիւնը այդ փաստաթղթի տակ կայ, մենք ենթակայ ենք ճնշումների: Ամէն կերպ փորձ է արուելու Թուրքիայի կողմից նոր դուռ բացել վաւերացնելու իմաստով, եւ ես մտահոգութիվւն ունեմ, որ դա արուելու է կամ փորձ է արուելու դա անել մեր հաշուին, Ղարաբաղում պարտադրելով մեզ միակողմանի զիջումներ»,- ընդգծեց Դաշնակցութեան ներկայացուցիչը: Ըստ նրա, երկրի ղեկավարութիւնը եւ հասարակութիւնը պէտք է պատրաստ լինեն դիմակայել նման ճնշումներին, որոնք անխուսափելի են: Պատգամաւորը տարակուսանք յայտնեց «նորից ակտիւացած արտաքին գործերի նախարարի» յայտարարութեյան կապակցութեամբ, թէ արձանագրութիւններին Հայաստանում ընդամէնը մի քանի ընդդիմախոսներ կան, նա ճշտեց, որ արձանագրութիւնների ստորագրման դէմ ստորագրել են քառորդ միլիոն մարդ: «Ես կարծում եմ, որ որոշ պաշտոնեաներ չպէտք է սպասեն մինչեւ նախագահը իրենց հեռացնի գործից, եւ լրջօրէն մտածեն այդ պայմանների մէջ Հայաստանը եւ նախագահին գցելու համար. նրանք պէտք է կամաւոր հրաժարուեն իրենց պաշտօնից»,- ասաց Վ.Յովհաննիսեանը: Ըստ խորհրդարանի ՀՀԿ խմբակցութեան քարտուղար եւ Հայաստանի Հանրապետական կուսակցութեան մամլոյ խօսնակ Էդվարդ Շարմազանովի, «նախագահ Սարգսեյանի հետեւողական եւ նախաձեռնող քաղաքականութեան արդիւնքում մեր երկրի վարկանիշը բարձրացել է, աշխարհը հասկացավ, որ Հայաստանն ու Սփիւռքը մէկ միասնութիւն են, իսկ Հայաստանի իշխանութիւններն էլ մեր ազգային իղձերին հասնելու համար հետքայլ չեն կատարի»: Միջազգային ասպարէզում Հայաստանի դիրքերի առաւել ամրապնդման մասին է վկայում, ըստ նրա, Հայաստանի իշխանութիւնների քայլերը ողջունող գերտէրութիւնների յայտարարութիւնները: «Մեր երկիրը կրկին անգամ ապացուցեց, որ կանխատեսելի եւ վստահելի գործընկեր է միջազգային հանրութեան համարղ Յատուկ ցանկանում եմ ընդգծել, որ մեր տարածաշրջանում որեւէ նախագահի գործողութիւններ այդքան բարձր չեն գնահատուել, որքան նախագահ Սարգսյանինը, որոնք լիովին բխում են մեր ազգային ու պետաւկան շահերից»,- ասաց Է.Շարմազանովը: ՀՀԿ մամլոյ խօսնակը նկատեց, որ գործընթացի ժամանակ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը հանրային նոր հնչեղութիւն ստացաւ: Առաջին անգամ, ըստ նրա, երկրի նախագահը օգտագործեց «հայրենազրկում» եզրույթը ցանկանալով նշել, որ մի ողջ ժողովուրդ ցեղասպանվել է իր սեփական բնօրրանում, զրկվելով հայրենիքից, իսկ Դեյր Զորում երկրի ղեկավարը բարձրացրեց պահանջատիրութեան եւ ցեղասպանութեան դատապարտման հարցը: Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում էլ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի դրույթը ամրագրուած է ղարաբաղեան կարգաւորման հիմնարար սկզբունքների նախագծում, ինչպէս նաեւ 56 երկրների արտգործնախարարների յայտարարութեյան մէջ: «Ադրբեջանի վերջին հիստերիան ԱՄՆ-ի դէմ վկայում է այդ երկրի արտաքին քաղաքականութեան ձախողման մասինղ Ադրբեջանցիների նման յայտարարութիւնները պարբերական բնոյթ են կրում, ուղղվելով մէկ Ֆրանսիայի, մէկ Ռուսաստանի, մէկ ԱՄՆ-ի դէմ»,- իշխող կուսակցութեան մամլոյ խօսնակը:
  -   Քաղաքական