Տիգրան Թավադյան. Խառն ամուսնութիւնների դէմ պայքարը նման<br /> կլինի հողմաղացների դէմ Դոն Քիշոտի պայքարին, եթէ չստեղծվեն<br /> մայրենի լեզուի եւ պատմութեան ուսումնասիրման համար պայմաններ<br />


Տիգրան Թավադյան. Խառն ամուսնութիւնների դէմ պայքարը նման
կլինի հողմաղացների դէմ Դոն Քիշոտի պայքարին, եթէ չստեղծվեն
մայրենի լեզուի եւ պատմութեան ուսումնասիրման համար պայմաններ

  • 26-04-2010 11:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Երեւանում իր աշխատանքներն է շարունակում է ՀՀ սփիւռքի նախարարարության կազմակերպած երկօրեայ համահայկական գիտաժողովը, որի թեման է «Հայ ինքնութեան որակների պահպանումը խառն ամուսնություններում»: Համաժողովին մասնակցում են գիտնականներ, փորձագետներ, բազմաթիւ հիւրեր Սփիւռքից: Ինչպէս համաժողովում ունեցած իր ելոյթում նշեց Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասից Էթնո-քաղաքական հետազօտութիւնների կենտրոնի տնօրէն, Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի գլխաւոր խմբագիր Տիգրան Թավադյանը, խառն ամուսնութիւնների դէմ պայքարը նման կլինի հողմաղացների դէմ Դոն Քիշոտի պայքարին, քանի դեռ Սփիւռքում չեն ստեղծուել պայմաններ, մեծերի եւ երեխաների կողմից մայրենի լեզուի ու պատմութեան ուսումնասիրման համար: Նրա կարծիքով, խառնամուսնությունները այլ բացասական գործընթացների հետեւանք են, որոնցից է, մասնաւորապէս, Սփիւռքում հայերի հեռացած լինելը ազգային կրթությունից եւ մշակոյթից: Ըստ բանախօսի, Կրասնոդարի հայութիւնը մի քանի հոսքերով է գոյացել եւ աչքի չի ընկնում ազգային ինքնութեան հարցում միատեսակ որակական ցուցանիշներով: Առաջին խմբում են 19-րդ դարի երկրորդ կէսին եւ 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանութեան հետեւանքով Արեւմտյան Հայաստանից ներգաղթած հայերի սերունդները: Երկրորդ խումբը կազմում են 20-րդ դարի վերջին Ադրբեջանում կոտորածների, Հայաստանում երկրաշարժի եւ Լեռնային Ղարաբաղում ու Աբխազիայում պատերազմների հետեւանքով ներգաղթածները, երրորդ խմբում են այսպէս կոչուած «տնտեսական միգրանտները»: Քանի որ հայկական ընտանիքների ազգային կազմի վերաբերեալ չի յաջողուել գտնել պաշտօնական տվյալներ` դրանք արձանագրուած չեն համամիութենական եւ համառուսաստանեան մարդահամարներում, իսկ ԶԱԳՍ-ի արխիւները նման տեղեկութիւններ չեն տրամադրում, ուստի «Երկրամաս» թերթը 2009թ. հարցում է անցկացրել ազգային առումով ակտիւ իր հայազգի բաժանորդների շրջանում, որոնք կազմում են երկրամասի ընդհանուր թուի ընդամէնը կէս տոկոսը: Երկրամասի 13 քաղաքներ ուղարկուած 1000 հարցաթերթիկներին պատասխանել են 264-ը, ըստ այդմ, խառն ամուսնութիւնների ամենամեծ թիւը 43 տոկոս (33 տոկոսի դէպքում ամուսինն է հայ, 10 տոկոսի դէպքում կինը) բաժին է ընկնում Արեւմտյան Հայաստանից գաղթածներին, 40 տոկոս են կազմում 20-րդ դարի վերջին բռնագաղթածները (կանայք հայ են խառն ամուսնութիւնների 18 տոկոսի դէպքում) եւ 32 տոկոսը տնտեական վերաբնակիչները (խառն ամուսնութիւնները, որտեղ կինն է հայ, կազմել է 13 տոկոս): Ըստ հարցման արդիւնքների, եթէ Արեւմտյան Հայաստանից ներգաղթածների սերունդների համար խառն ամուսնութեան գլխաւոր պատճառը պարտնյորի մարդկային հատկանիշներն են, երկրորդ տեղում` սէրը, ապա միւս երկու խմբերում առաջին տեղում է հաշուարկով ամուսնութիւնը` կարիերա, կենցաղային խնդիրների լուծում, համատեղ բիզնես ունենալու նպատակ: Չեն ընդունել, որ խառնամուսնություն են կազմել այն զույգերը, որոնցում կանայք համշենահայ են: Ըստ Տ.Թավադյանի, խառն ամուսնութիւններից ծնուած երեխաները, որպէս կանոն, չեն տիրապետում հայերէնին, ծանօթ չեն հայկական պատմութեանը եւ մշակոյթին, ամենակարեւորը ազգային ինքնութեան պրակտիկ նկատառումներից ելնելով ընտրում են ռուսական բաղկացուցիչը, այդ թւում փոխում են հայկական ազգանունը ռուսականի: Խառն ամուսնութիւնների աճին նպաստող գործօններից է հայկական կազմակերպութիւնների ղեկավարների եւ ակտիւիստների շրջանում խառը ամուսնութիւն կնքած հայերի նշանակալի թիւը: Այսպէս, Կրասնոդար, Սոչի, Ապշերոնսկ, Տուապսե քաղաքներում 100 մարդկանց շրջանում կատարուված հարցումները ցոյց են տալիս, որ հարցուածների 35 տոկոսը այսպէս, թէ այնպէս խառը ընտանիքների հետ կապ ունեն, եւ որպէս կանոն ազգային ինքնութեան պահպանման հարցում վտանգաւոր չեն համարում խառն ընտանիքի իրողութիւնը: Հարցման ընթացքում հայկական հասարակական կազմակերպութեան ղեկավարներից մէկը հրապարակավ ողջունել է հայկական ազգանունը ռուսականի փոխելու փաստը կարիերայի նկատառումներից ելնելով, յաճախ կազմակերպութիւնների նման ղեկավարներ երիտասարդության համար որպէս օրինակ բերում են յայտնի հայերի անուններ, որոնք գտնուելով խառն ամուսնութիւնների մէջ, հասել են առանձնայատուկ յաջողութիւնների. տնտեսութեան մէջ Արա Աբրահամեանը, մշակոյթի ոլորտում Արմէն Ջիգարխանյանը, քաղաքականութեան մէջ Արթուր Չիլինգարովը: Ըստ ռուսահայ գործչի, խառն ամուսնութիւնների յուրօրինակ պրոպագանդա տարւում է նաեւ Հայաստանից, որի արբանեակային հեռուստաալիքներով պարբերաբար ցուցադրվում է խառն ամուսնութիւնը ռոմանտիկ ներկայացնող ֆիլմեր, օրինակ, «Հարսնացուն Հիւսիսից» եւ «Իմ մեծ հայկական հարսանիքը»: Ռուսաստանում կայ հայկական արբանեակային հեռուստաալիք, փաստն ինքնին շատ ուրախացնող է, նշեց Թավադյանը, սակայն այնպիսի զգացողություն կայ, որ ալիքը ամբողջովին ռուսալեզու է լինելու եւ ըստ ամենայնի երիտասարդության շրջանում այն կարող է դուրս մղել հայոց լեզւով Հայաստանից հեռարձակւող հեռուստաալիքները: Այս բոլոր գործընթացներին նպաստում է նաեւ Ռուսաստանում պետական մակարդակով տարւվող ռուսաստանեան քաղաքացիական ինքնութեան կայացմանն ուղղուած քաղաքականութիւնը, որն արտայայտւում է ուծացման եւ միջմշակութային ինտեգրացիայի մեխանիզմները գործի դնելոով: Դա արտայայտւում է խառն ամուսնութիւնների հանդէպ հանդուրժողականութեան պրոպագանդայով, ազգամիջեան շփմանը աջակցելուն, ներփակված ազգային միաբանություններին հակազդելով: Խառն ամոսնությունների խթանման լուրջ գործօն է Կրասնոդարի երկրամասում հայկական դպրոցների գրեթէ իսպառ բացակայութիւնը. Սոչիում գործող միակ հայկական դպրոցը գործընթացների վրայ մեծ ազդեցութիւն չի գործում: Երեխաները սովորում են սովորական ռուսական դպրոցներում, պատմութեան եւ գրականութեան դպրոցական դասագրքերում խոսւում է Ռուսաստանի եւ աշխարհի շատ տարբեր ազգերի մասին, իսկ հարազատ ժողովրդի մասին ոչինչ այդ դասագրքերում երեխաները չեն գտնում: Հայերի մասին ոչինչ չկայ նաեւ Կուբանագիտության դասագրքում, թէեւ հայերը Կուբանի նոյնպիսի առաջին վերաբնակիչներ են, ինչպէս եւ ռուսները: Այս ամէնը Ռուսաստանում եւ մասնաւորապէս, Կրասնոդարի երկրամասում տեղ գտնող հակակովկասեան տրամադրությունների հետ մէկ ամբողջութեան մէջ մարդկանց մօտ ձեւաւորում է թերարժեքության բարդոյթ սեփական ժողովրդի հանդէպ: Եւս մէկ հարուած հայ աշակերտների համար կլինի, ըստ ռուսահայկական «Երկրամաս» թերթի գլխաւոր խմբագրի, նոր առարկայ մտցնելը. աշակերտի կամ դպրոցի վարչակազմի ընտրութեամբ Ուղղափառութեան, Իսլամի, Հուդայականության կամ Համաշխարհային կրօնների հիմունքներ, դրանց թւում, ակնյայտ է, չկայ Հայկական եկեղեցու հիմունքներ առարկան, ինչը եւս մէկ անգամ աշակերտին հաստատում է հայ ժողովրդին պատկանելու ոչ պրեստիժային լինելը: Տիգրան Թավադյանը նշեց նաեւ, որ իր գլխաւորած թերթը ունի բազմաթիւ կամաւոր թղթակիցներ Ռուսաստանի ողջ տարածքում, նրանց 90 տոկոսը Արեւմտյան Հայաստանից ներգաղթածների սերունդներն են, նրանց 90-ը խառն ամուսնութեան մէջ են գտնւում կամ այդպիսի ամուսնութիւնից ծնուած երեխաներ են: Այդ մարդկանց մօտ զգացվում է բարդոյթ, որը նրանք ցանկանում են յաղթահարել ակտիւութեամբ: «Եթէ անզգոյշ լինենք նրանց հետ, կարող ենք նման մարդկանց մեզնից հետ շրջել»,- ասաց Տ.Թավադյանը:
  -   Հասարակութիւն