Վահան Խալաֆյանի մահուան փաստով յարուցուած գործով<br /> ոստիկանութեան Չարենցաւանի բաժնի օպերլիազորը կալանաւորուել է<br />


Վահան Խալաֆյանի մահուան փաստով յարուցուած գործով
ոստիկանութեան Չարենցաւանի բաժնի օպերլիազորը կալանաւորուել է

  • 24-04-2010 06:20:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ոստիկանութեան Չարենցաւանի բաժնում քաղաքացի Վահան Խալաֆյանի մահուան կապակցութեամբ քննվող գործի շրջանակներում նշուած բաժնի քրէական հետախուզութեան բաժանմունքի օպերլիազոր Մորիս Հայրապետյանին մեղադրանք է առաջադրուել ՀՀ Քրէական օրէնսգրքի 309 յօդուածի երրրոդ մասով եւ 110 յօդուածի առաջին մասով (Պաշտօնական լիազօրութիւններն անցնելը, որն անգգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ եւ Ինքնասպանութեան հասցնելը): Ինչպէս «ՆՏ»-ի թղթակցին յայտնեցին գործը քննող Յատուկ քննչական ծառայութիւնից, օպերլիազորի նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրուել կալանավորումը:
  -   Հասարակութիւն