Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը Կուալա Լումպուրում<br /> մասնակցել է Ասիայի եկեղեցիների 13-րդ համաժողովին<br />


Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը Կուալա Լումպուրում
մասնակցել է Ասիայի եկեղեցիների 13-րդ համաժողովին

  • 23-04-2010 19:29:00   |   |  Հասարակութիւն
ԱՆԹԻԼԻԱՍ, 23 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 15-ին Կուալա Լումպուրում իր աշխատանքներն է սկսել Ասիայի քրիստոնեայ եկեղեցիների 13-րդ համաժողովը,- տեղեկացնում են Անթիլիասի մայրավանքից: Համաժողովին մասնակցել է տարածաշրջանի եկեղեցիների 250 ներկայացուցիչ: Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան անունից, Արամ Ա կաթողիկոսի տնօրինությամբ, համաժողովին մասնակցել են Իրանի երեք թեմերը ներկայացնող պատուիրակութիւն, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի գլխաւորութեամբ: Պատուիրակութեան կազմում են եղել Վաչիկ Հայրապետեանը եւ Սելին Թորոսեանը: Համաժողովը յատուկ արարողակարգով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությունն ընդունել է իբրեւ Ասիայի քրիստոնեայ եկեղեցիների խորհրդի մշտական անդամ` հաշուի առնելով Իրանի տարածքում գտնուող Հայոց եկեղեցական երեք` Թեհրանի, Սպահանի եւ Ատրպատականի թեմերը: Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանը հանդիպում է ունեցել նաեւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ընդհանուր քարտուղար Օլավ Ֆիքս Թուեյթիի հետ: Նոյն օրը Հայ եկեղեցու պատուիրակութիւնը պաշտօնական հանդիպում է ունեցել Ասիայի քրիստոնեայ եկեղեցիների խորհրդի նորընտիր ընդհանուր քարտուղարի հետ:
  -   Հասարակութիւն