Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասում ընդունել է Հայ Օգնութեան<br /> միութեան ատենապետուհուն<br />


Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասում ընդունել է Հայ Օգնութեան
միութեան ատենապետուհուն

  • 23-04-2010 18:48:00   |   |  Հասարակութիւն
ԱՆԹԻԼԻԱՍ, 23 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 18-ին Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի Մայրավանքում ընդունել է Հայ Օգնութեան միութեան ատենապետուհի Վիգի Մարաշլյանին, որին ընկերակցել է Լիբանանի Օգնութեան Խաչի ատենապետուհի Թալին Գըլպաշյանը: Այս մասին տեղեկացնում են Անթիլիասի Մայրավանքից: Հանդիպման ընթացքում արծարծուել են Հայ կանանց այս հարիւրամեայ միութեան` կրթական, մշակոյթային, կազմակերպչական նոր ծրագրերը: Վեհափառ հայրապետը բարձր է գնահատել Հայ Օգնութեան միութեան գործունէութիւնը, պարզել է յետագայ անելիքները: Արամ Ա կաթողիկոսը ՀՕՄ-ի հարիւրամեակի կապակցութեամբ Հայրապետական կոնդակ է շնորհել, գնահատելով Հայ կնոջ դերը մեր ազգի կեանքում: 2010 թուվականը Վեհափառ Հայրապետը հռչակել է Հայ կնոջ տարի, ազգային կեանքի բոլոր բնագաւառներում հայ կնոջ ակտիւ մասնակցութիւնը շեշտելու համար:
  -   Հասարակութիւն