Արմէն Յարութիւնեյանը կտրականապէս մերժում է Ոստիկանապետի<br /> վերջերս արած յայտարարութիւնները<br />


Արմէն Յարութիւնեյանը կտրականապէս մերժում է Ոստիկանապետի
վերջերս արած յայտարարութիւնները

  • 22-04-2010 19:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ոստիկանութեան Չարենցաւանի բաժնում քաղաքացի Վահան Խալաֆյանի մահուան փաստով ինչ վարկած էլ հաստատուի, մեղաւորներին պատասխանատւութեան ենթարկելու խնդիր կայ: Ապրիլի 22-ի ասուլիսում այս մասին յայտարարեց Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը, յիշեցնելով, որ սա առաջին դէպքը չէ, երբ քաղաքացին գնում է ոստիկանութիւն եւ մահանում (Ոստիկանութեան շէնքում մահացել էր նաեւ քաղաքացի Լեւոն Գուլեանը): «Կամ պէտք է ցուցանակ փակցնել` առողջութեան համար վնասակար է, մօտ չգալ, կամ պէտք է միջոցնել ձեռնարկել»,- նշեց Պաշտպանը: Իսկ օրերս Երեւանի Նոր Նորքի տարածքում զանգվածային խուլիգանութեան գործը, ըստ Պաշտպանի, վկայում է կրիմինոգեն վիճակի մասին. քաղաքացիները պաշտպանուած չեն: Պաշտպանի համար կտրականապէս մերժելի են Հայաստանի Ոստիկանութեան պետի վերջերս արած յայտարարութիւնները: Պաշտօնատար անձինք պէտք է յարգանքով վերաբերուեն իրենց խօսքին, որովհետեւ նրանց խօսքերը հասարակությունում մշակոյթի ձեւաւորման առումով նշանակութիւն ունեն: Ըստ Պաշտպանի, Ոստիկանութիւնը եւ իշխանութիւնը պէտք է լինեն քաղաքացու կողքին, այլ ոչ թէ ոստիկանութիւնն ու իշխանութիւնը իրար կողքի լինեն, «իսկ քաղաքացին չգիտենք ուր մնաց»: Արտաքին եւ ներքին թշնամու մասին Ոստիկանապետի արտայայտութիւնները նույնպես անհասկանալի են. եթէ Խորհրդային Միութիւնում «ժողովրդի թշնամիներ»-ի դէմ կային յօդուածներ քրէական օրէնսգրքում, ապա ներքին թշնամու հանցակազմը եւ յօդուածները որո՞նք են: Ըստ Ա.Յարութիւնեանի, «նմանատիպ արտահայությունը ժողովրդավարական հասարակութեան տերմինոլոգիա չէ, դա աւտորիտար տերմինոլոգիա է եւ պէտք է զգոյշ լինել»: Պաշտպանի համար անընդունելի է նաեւ Գլխաւոր դատախազի այն յայտարարութիւնը, թէ մարտիմեկյան սպանութիւնները չբացահայտվեցին, որովհետեւ «հասարակութիւնը չօգնեց». եթէ հասարակութիւնը չի օժանդակում պետական կառոյցին, դա ոչ թէ հասարակութեան, այլ այդ պետական կառոյցի մտածելու խնդիրն է: Դատախազութիւնն ու Յատուկ քննչական ծառայութիւնը, ըստ Պաշտպանի, «պատշաճ արդիւնաւէտ չեն գործել, դրա համար էլ արդիւնք չկայ»,- ասաց Ա.Յարութիւնեյանը: Պաշտպանը դժգոհութիւն յայտնեց Սոցիալական ապահովութեան նախարարութեանը կից գործող բժշկասոցիալական փորձաքննության յանձնաժողովի գործունէութիւնից. մի դէպքում մէկ երիկամը հեռացրած մարդուն հաշմանդամութեան փաստաթուղթ է տրւում, միւս դէպքում ոչ կամ մէկ տարի առաջ մարդը հաշմանդամ էր, մէկ տարի անց ոչղ Պաշտպանը տարակուսանք յայտնեց նաեւ ԴԱՀԿ-ում արձանագրուած մի դէպքի կապակցութեամբ, երբ 11 միլիոնանոց բնակարանը ծախվել էր 1 միլիոնով:
  -   Հասարակութիւն