Մարդու իրաւունքների պաշտպանը կոչ է անում Հանրային<br /> հեռուստաընկերութեանը ցուցադրել Տիգրան Խզմալեանի ֆիլմը<br />


Մարդու իրաւունքների պաշտպանը կոչ է անում Հանրային
հեռուստաընկերութեանը ցուցադրել Տիգրան Խզմալեանի ֆիլմը

  • 22-04-2010 19:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ժամանակն է, որպէսզի հայ գիտնական մասնագէտները հստակեցնեն Հայոց ցեղասպանութեան իրականացման տարեթւերը: Ապրիլի 22-ի ասուլիսում այս մասին յայտարարեց Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը, յաւելելով, որ իրաւական առումով շեշտը պէտք է դրուած լինի ցեղասպանութեան կանխամտածուած, նախապէս ծրագրուած լինելու հարցին: Պաշտպանը անդրադարձաւ նաեւ հասարակութեան մէջ շրջանառուող կարծիքին, թէ Հայոց ցեղասպանութեան հարցով կարելի է դիմել Միջազգային քրէական դատարան, ըստ Ա.Յարութիւնեանի, այդ խնդիրը ենթակայ չէ այդ դատարանի քննությանը, քանի որ այն քննում է իր կանոնադրութեան ընդունումից յետոյ եղած իրադարձութիւնները: «Եթէ նման խնդիր առաջանայ, ամենաճիշտ ատեանը ՄԱԿ-ի մարդու իրաւունքների դատարանն է, որտեղ կայ նախադէպ Բոսնիա Հերցեգովինան ընդդէմ Սերբիայի գործով»,- ասաց Պաշտպանը: Ա.Յարութիւնեյանը նշեց նաեւ, որ որոշ երկրների, օրինակ` Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի կողմից ցեղասպանութիւնը ժխտելու համար պատասխանատւութիւն նախատեսելը, ըստ հնչող կարծիքների, կարող է հիմք դառնալ խօսքի ազատութեան սահմանափակման հիմքով Մարդու իրաւունքների եւրոպական դատարան դիմելու համար, ուստի «մեր իրաւաբանները պէտք է շատ ուշադիր լինեն այս հարցում»: Ա.Հարութունյանը միաժամանակ նշեց, որ Եվրոդատարանում եղած նախադէպը «մեր օգտին է». Հոլոքոստի հետ կապուած նմանատիպ դիմում եղել է, եւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանն այստեղ խօսքի ազատութեան սահմանափակում չի տեսել, քանի որ չի կարելի հերքել ակնյայտը: Պաշտպանը կոչ արեց Հանրային հեռուստաընկերութեանը ցուցադրել Տիգրան Խզմալեանի «Արմին Վեգներ. ցեղասպանութեան լուսանկարիչ» ֆիլմը, որը գերմանական աղբիւրներից փաստագրական նիւթերի վրայ հիմնուած շատ հետաքրքիր ֆիլմ է: Ա.Յարութիւնեյանը գտնում է նաեւ, որ Տիգրան Պասկեւիչյանն էլ պէտք է հնարաւորութիւն ունենայ ներկայացնել իր տեսակետը, մասնաւորապէս, իր հեղինակած «Ընտրություն» ֆիլմի միջոցով: Արմէն Յարութիւնեյանը անդրադարձաւ նաեւ մամուլում առկայ տեղեկութիւնների, ըստ որոնց ֆոտոլրագրող Գագիկ Շամշեանի դէմ սուտ մատնութեան մեղադրանք է առաջադրուել: Ըստ Ա.Յարութիւնեանի, սա հերթական դէպքն է, երբ լրագրողները ահազանգում են իրենց նկատմամբ խոշտանգման միջոցներ կիրառելու մասին, պատասխանատուներ ի յայտ չեն գալիս, եւ պարզւում է, որ լրագրողն է մեղաւոր (խօսքը գլխաւոր դատախազութեան շէնքի մօտ միջադէպի մասին է): «Ժապաւէնից երեւում է` Շամշեանը բողոքելու հիմք ունի»,- ասաց Ա.Յարութիւնեյանը: Պաշտպանը յայտնեց, որ ներկայումս պարտրաստվում է Խօսքի ազատութեան եւ Հաւաքների, ցույցերի վերաբերեալ արտահերթ զեկույցներ օրենդրության եւ իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրութեամբ, որը կներկայացուի հանրութեան դատին:
  -   Քաղաքական