Հրանուշ Յակոբեան. «Ցեղասպանութիւն տեսած սերունդը ապրեց եւ<br /> դրանով իր վրէժը լուծեց»<br />


Հրանուշ Յակոբեան. «Ցեղասպանութիւն տեսած սերունդը ապրեց եւ
դրանով իր վրէժը լուծեց»

  • 21-04-2010 21:38:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 21-ին Երեւանի թիւ 62 դպրոցում կազմակերպուել էր յատուկ դաս` նուիրուած Հայոց Մեծ եղեռնի 95-րդ տարելիցին: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, դասը վարել են ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանը եւ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը: Դասին նախորդել է «Հոգիների աճուրդ» ֆիլմի դիտումը: Ֆիլմը նկարահանուել է Ցեղասպանությունից փրկված հայուհու` Արշալոյս Մարտիկանյանի, գրքի հիման վրայ, որտեղ պատկերուած է իր կեանքը: Ա.Մարտիկանյանը շատ դժուվար կեանք է ունեցել: Նա երկու տարի թուրքերի հարեմներում է ապրել, ստրուկի պես վաճառուել, ապա փախել եւ անտառում, ծառի կեղեւ ուտելով, մի կերպ գոյատեւել է, մինչեւ հանդիպել է Անդրանիկին, որն ուղարկել է իրեն ԱՄՆ` ասելով, թէ ամերիկացիներին պէտք է պատմես` ինչպէս խոշտանգվեց քո հայրենիքը: Արշալոյսը գրում է գիրքը, իսկ 1918թ.-ին այդ գրքի հիման վրայ ԱՄՆ «Մետրո Գոլդվին Մեյեր» կորպորացիան այն ժամանակուայ ԱՄՆ ղեկավարութեան աջակցութեամբ նկարահանել է այս ֆիլմը: «Եկեք յիշենք եւ հասկանանք, որ ցեղասպանութիւն տեսած սերունդը ապրեց եւ դրանով իր վրէժը լուծեց»,- 10-րդ դասարանցիների հետ իր զրույց-յատուկ դասին ասել է սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: Նրա խօսքերով, «հայի կամքն այնքան ուժեղ է, որ ոչ միայն վերապրեց, այլեւ ունեցաւ իր ազատ, անկախ Հայաստանը, որով ամբողջ ազգն է հպարտ»: Հ.Հակոբեանն ընդգծել է նաեւ, որ թէեւ անցել է 95 տարի, սակայն կան երկրներ, այդ թւում եւ Թուրքիան, որ դեռեւս չեն դատապարտել այդ հրեշագործությունը: Նախարարի բնորոշմամբ, այսօր հայ-թուրքական յարաբերութիւնների կնճիռն այդքան դժուվար է, որովհետեւ հայ ժողովուրդը չի կարող մոռանալ եւ լռել կատարուածի մասին: «76 տարի շարունակ Սփիւռքն է պայքարել իր իրաւունքների համար: Խորհրդային Միութեան մաս կազմող Հայաստանը չէր կարող պայքարել, եւ միայն անկախացումից յետոյ մենք տեր կանգնեցինք Հայ դատին: Եվ ինչպէս նշում է հանրապետութեան նախագահը, կայ միասնական հայ ժողովուրդ եւ նա տեր է իր արդար դատին: Իրոք, Հայաստանը եւ Սփիւռքը այսօր միասնաբար աշխարհին ասում են. անհրաժեշտ է ճանաչել Ցեղասպանութիւնը, դատապարտել այն, որպէսզի նմանը երբեք ու երբեք չկրկնուի աշխարհում»: Դպրոցականների հետ զրոյցում նախարարը նշել է, որ 2200 եկեղեցի է քանդվել, հազարաւոր դպրոցներ, հարիւրաւոր գիւղեր անուանափոխուել եւ թրքացուել են, անթիւ-անհամար գրքեր, ձեռագրեր են ոչնչացուել: «Եվ այսօր մենք պէտք է խօսէնք ոչ միայն մարդկային զոհերի մասին, այլ նաեւ այն ամէնի, ինչ թողել ենք Արեւմտյան Հայաստանում»,- ասել է Հ.Յակոբեանը: «Մենք չունենք նաւթ, մենք չունենք գազ, մենք ունենք խելք եւ առաջին բանը, որ պէտք է անի հայ երիտասարդը, պէտք սովորի եւ խորը գիտելիք ձեռք բերի: Դուք այնքան խելացի պէտք է դառնաք, որ ձեր գաղափարների կարիքը ունենայ աշխարհը, հզորացնենք մեր սիրելի Հայրենիքը»,- դիմելով դպրոցականների ասել է նախարարը եւ աւելացրել. «Մենք պէտք է ողջ հայ ժողովրդի ուժերով կերտենք մեր Հայրենիքը, եւ իւրաքանչիւրս մեր տեղում պէտք է ներդրում անենք մեր երկիրում, հզորացնենք այն, որպէսզի մեր 1,5 միլիոն նահատակների ոգիները խաղաղվեն»:
  -   Հասարակութիւն