Երեւանի թիւ 62 դպրոցում Հայոց Մեծ Եղեռնի 95-տարելիցին<br /> նուիրուած յատուկ դասը վարել են երեք նախարարներ<br />


Երեւանի թիւ 62 դպրոցում Հայոց Մեծ Եղեռնի 95-տարելիցին
նուիրուած յատուկ դասը վարել են երեք նախարարներ

  • 21-04-2010 19:32:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան, Երեւանի քաղաքապետարանի եւ Հայոց ցեղասպանութեան ինստիտուտ-թանգարանի նախաձեռնութեամբ ապրիլի 21-ին Երեւանի թիւ 62 դպրոցում կազմակերպուել էր յատուկ դաս` նուիրուած Հայոց Մեծ Եղեռնի 95-տարելիցին: 10-րդ դասարանի աշակերտների համար յատուկ դասը վարել են ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը, ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը եւ ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան Մամուլի ծառայութիւնից, յատուկ դասի շրջանակում նախ ցուցադրվել է «Հոգիների աճուրդ» ֆիլմը: Այն հայերի ցեղասպանութեան վերաբերեալ նկարահանուած առաջին գեղարուեստական կինոնկարն է` Մեծ Եղեռնը վերապրած մանկահասակ մի հայ աղջկա` Արշալոյս (գրքում` Ավրորա) Մարտիկանյանի, անմիջական մասնակցութեամբ: Ֆիլմը նկարահանուել է 1918թ.-ին Կալիֆորնիայում, ամերիկեան «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոընկերությունում, ռեժիսոր Օսկար Ափֆելի կողմից անմիջապէս ցեղասպանությունից յետոյ` Նյու Յորքում անգլերէն լեզւով լոյս տեսած Հայոց ցեղասպանութեան ականատեսի առաջին փաստավավերագրական յուշագրութիւններից մէկի` «Հոշոտված Հայաստան» խորագիրը կրող գրքի հիման վրայ: «Հոգիների աճուրդ» համր ֆիլմի (շուրջ 10 հազար անձանց, այդ թւում եւ հայ բռնագաղթուածների 200 երեխաների մասնակցութեամբ) ամբողջ հասոյթը տրամադրվել է Մերձաւոր Արեւելքում հաւաքուած 60 հազար հայ որբերի կենսաապահովմանը: «Հոգիների աճուրդ» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 1919թ.-ի փետրուարի 16-ին Նյու Յորքում: Ընդհանուր առմամբ, ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ 23 նահանգների մեծ քաղաքներում, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, Մեծ Բրիտանիայում եւ ամէնուր բացառիկ յաջողութիւններ է ունեցել: Յետագայում ֆիլմն անհետացել է, եւ աւելի քան ութսուն տարի կինոպատմաբաններն անարդիւնք փնտրել են «Հոգիների աճուրդ» ֆիլմի 9 մասերը: Ֆիլմի ամբողջական տարբերակը` 85 րոպե տեւողությամբ, այսօր չի պահպանուել, եւ միայն 1994թ.-ին արգենտինահայ Էդուարդ Գոզանլյանի ջանքերով յայտնաբերուել է ժապաւէնից մի հատուած, որի մի օրինակը պահւում է Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի ֆոնդերում: Աշակերտների հետ Ֆիլմը դիտելուց յետոյ նախարարները տարբեր դասարաններում յատուկ դաս են վարել Ցեղասպանութեան, ինչպէս նաեւ պետութեան եւ հայրենասիրութեան գաղափարների շուրջ:
  -   Հասարակութիւն